Ներքին 3 տարի առաջ - 12:57 05-07-2023

Սահմանադրությունը մարդու և քաղաքացու իրավունքների գլխավոր երաշխավորն է․ Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սամանադրության օրվա առթիվ, որում, մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարեւորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Բոլոր պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմության մեջ ունեն տոնական օրեր, սակայն Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են եւ խորհրդանշում են ժողովրդի միասնության եւ ընդհանրական կամքի հաղթանակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդն «Այո» ասելով անկախությանը ցույց տվեց իր հավատարմությունն ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ երկիր ունենալու նվիրական երազանքին։ 1995 թվականի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումով ամրագրվեց մեր պետականության ինքնիշխանությունը։

Պատահական չէ, որ այսօր մենք նշում ենք նաեւ պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի եւ պետական օրհներգի օրը, որովհետեւ այս շարքում Սահմանադրությունն ամբողջացնում է անկախ պետականության բովանդակությունը։

Սահմանադրության էությունն ու ոգին են երկու բարձրագույն արժեքներ՝ պետություն եւ մարդ, իսկ սահմանադրականությունն այս երկու արժեքների ներդաշնակության ու միասնության արտահայտությունն է։ Սահմանադրությունը մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների գլխավոր երաշխավորն է եւ միաժամանակ՝ յուրաքանչյուրիս անհատական պարտքի գիտակցման պահանջատերը, որովհետեւ իրավունքները, ազատություններն ու անկախությունը նախեւառաջ բարձրագույն պատասխանատվություն են։

Պետականության եւ ազատության գաղափարների համադրությունն ու հավասարակշռությունն է այն հենսայունը, որի վրա կերտվում են պետականության օրինակարգությունը, քաղաքացիական ազատությունները, սահմանադրական կարգ, որտեղից սկիզբ է առնում պետության զարգացման ներուժը։

Սիրելի քաղաքացիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու ամրություն մեր պետականությանը, բարեկեցություն մեր քաղաքացիներին եւ հավատացած եմ, որ մեր հայրենիքն ու մեր ժողովուրդն ունեն այս նպատակներին հասնելու ներուժ»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին