Արտաքին 4 տարի առաջ - 21:14 22-12-2021

ՌԴ ԶՈւ անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է ԼՂ-ում․ Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար, նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն:

Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը