Ներքին 3 տարի առաջ - 11:12 05-07-2023

Հայաքվեն պատիժ է սահմանում Սահմանադրությունը խախտողների նկատմամբ

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ամեն օր պատասխանելու է «ՀայաՔվեի» վերաբերյալ տարբեր հարցերի: Այսօր նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հերթական հարցադրումը «ՀայաՔվեի» մասին։

«ՀԱՐՑ.
Արդյոք սա Արցախն ադրբեջանի կազմում ճանաչել-չճանաչելու հանրաքվե է և չե՞ք վախենում, որ.....

ՊԱՏԱՍԽԱՆ
Ոչ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը չի էլ կարող Արցախը ճանաչել ադրբեջանի կամ որևէ այլ (Հայաստանից բացի) երկրի կազմում:

Արցախի ինքնորոշման իրավունքը և այդ ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքներն ամրագրվել են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում:

Խոսքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման մասին է:

Անկախության հռչակագիրն էլ իր հերթին ընկած է ՀՀ Սահմանադրության հիմքում, որպես փոփոխման ոչ ենթակա ակտ:

Այսինքն, Հայաքվեով առաջարկվող օրինագիծը, ոչ թե լուծում է Արցախի պատկանելիության հարցը, այլ քրեական օրենսգրքով պատիժ է սահմանում բոլոր նրանց համար, որոնք կփորձեն խախտել ՀՀ Սահմանադրությունն ու դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը` ճանաչելով Արցախն այլ երկրի կազմում: