Ներքին 3 տարի առաջ - 10:31 05-07-2023

«Ռակիրովկաներ» դատական ոլորտում․ շաշկի խաղացողների շախմատային հավակնությունները

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը վերջին երկու աղմկահարույց վարույթներին չմասնակցեց գործուղման անվան տակ։ Սակայն խնդիրը միայն գործուղումը չէր․ իշխանությունը նրա հետ կապված հեռահար նպատակներ ունի։

Oragir.News-ի տեղեկություններով, իշխանությունը ցանկանում էր ի սկզբանե Դավիթ Խաչատուրյանին գործուղել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ, սակայն հաշվի առնելով, որ նրա եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է, եւ շահերի բախման խնդիր կարող է առաջանալ, չգնաց այդ քայլին։

Փոխարենը՝ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմ գործուղեցին Ելիզավետա Դանիելյանին նորից հեռահար նպատակով, որպեսզի Վճռաբեկի քրեական պալատում տեղ ազատվի եւ Դավիթ Խաչատուրյանին գործուղեն այնտեղ։

Մի խոսքով՝ շախմատային պարտիայի գուրուները հանգստանում են, իսկ մեր՝ շաշկիի, բայց ավելի շատ ուտելու ու ֆուկ անելու կարողություններով իշխանությունները, պարզվում է, լավ էլ ճկուն են յուրայիններին տեղավորելու հարցերում։

Դե սա էլ հո երկրի անվտանգային հարցերը չեն, որ «պռավալ տան»։ Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին