Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:47 04-07-2023

Նիկոլ Փաշինյանն այնքան գծուծ է, որ չի վճարում իր թիկնապահների համար

Օրեր առաջ ՀՀ վարչապետի կինը հերթական տեսանյութն էր հրապարակել իր ընտանիքի կիրակնօրյա հանգստից։ Տեսանյութում Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ բարձրանում է MAN մակնիշի ավտոբուս։ Սակայն Փաշինյանը, ինչպես նախկինում, մետաղադրամը փոխանցում է վարորդին, այնինչ պետք է գցեր ներսում ամրացված արկղիկի մեջ։

Oragir.News-ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանից, թե ինչո՞ւ է վարորդը վերցնում վարչապետի տված մետաղադրամը և նրան խորհուրդ չի տալիս մետաղադրամը գցել արկղի մեջ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն Oragir.News-ի հետ զրույցում, ներկայացնելով այդ պահին ավտոբուսում ստեղծված իրավիճակն, ասաց. «Երբ որ վարչապետը հայտնվել է MAN մակնիշի ավտոբուսում, ինքը 500 դրամ է փոխանցել, վարորդը մտածել է, որ վարչապետը միայնակ է, ասել է՝ ես մանր չունեմ, որպեսզի մանր տամ, որ գցվի այն արկղի մեջ, որտեղ կոպեկները քաղաքացիները գցում են, վարչապետը փոխանցել է, որ իրենք հինգ հոգով են, հինգ հոգու գումար է վճարում»,- ասաց Կոստանյանը։

Հարցին, թե վարչապետի հետ ամտոբուսում էին նաև անվտանգության աշխատակիցները, վարչապետը չի վճարել անվտանգության աշխատակիցների համար՝ Կոստանյանն ասաց, որ այդ մասին ինֆորմացի այս պահին չունի և մեզ տեղեկություն կարող է փոխանցել միայն հավելյալ ճշտումներ անելուց հետո։

«Քանի որ վարչապետը ասել է, որ հինգ հոգու համար է վճարում, մանրի կարիք չկա, վարորդը մեքենայացված վերցրել, դրել է իր մոտ, կարգով այդպես է, քանի որ քաղաքացիների մոտ շատ դեպքերում մանր չի լինում, 500 դրամ, 1000 դրամ են տալիս, իրենք իրենց մոտ ունենում են մանրը վերադարձնելու գումար։ Այս ողջ գումարը վերջում վարորդները տանում և փոխանցում են ՓԲ-ին»,- ասաց Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան