Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:19 03-04-2023

Ալեն Սիմոնյանը փորձում է ինքնակայանալ՝ թաքնվելով ոստիկանության, քննչական մարմինների, թիկնապահների հետևում․ Արսեն Բաբայան

Ըստ հրապարակված փաստերի՝ ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի կողմից խուլիգանոթյուն է տեղի ունեցել և հենց այդ հատկանիշներով էլ պետք է գործ հարուցվի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով Կասկադում նախօրեին հայրենադարձ Կարեն Մկրտչյանի և Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

Անդրադառնալով դեպքից հետո Սիմոնյանի կատարևված գրառմանը, որ սպառնացել էր, թե «․․․«ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»՝ Բաբայանն ասաց, որ այս վարքագիծն էլ բնական է, քանի որ իշխանությունն այսօր իրենց ձեռքում է։

«Իրենք թաքնվում են ոստիկանության և քննչական մարմինների հետևում, թիկնապահների հետևում և փորձում են ինքնակայանալ։ Ես կարծում եմ և հորդորում եմ, որ ընդդիմությունը ձեռնամուխ լինի Ազգային Ժողովում ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ձևավորմանը և այս հարցը քննության առարկա դարձնելուն»։

Հիշեցնենք, որ նախօրեին Կասկադում հայրենադարձ Կարեն Մկրտչյանը՝ տեսնելով ԱԺ նախագահին նրա ուղղությամբ բացականչել է՝ դավաճան: Դրանից հետո Ալեն Սիմոնյանը իր թիկնապահներին կարգադրել է գալ և բռնել Կարենի ձեռքերը, թիկնապահները կատարել են Ալենի հրահանգը, որից հետո Սիմոնյանը մոտեցել է Մկրտչյանին, պատասան հայհոյանք հնչեցրել նրա հասցեին եւ թքել է քաղաքացու աչքին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան