Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 09:38 04-07-2023

Անպայման միանալու ենք «ՀայաՔվեին»․ հարցում

Օրեր առաջ մեկնարկեց «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։

«ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 և ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։

Եթե 60-օրյա ժամկետում հավաքեն 50 000 ստորագրություն և ԿԸՀ-ն հաստատի ստորագրությունների իսկությունը, հարցը ներկայացվելու է Ազգային ժողովին։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իշխանությունը խոչընդոտում էր «ՀայաՔվեի» ընթացքին, մասնավորապես, մի շարք թաղապետարաններ և ՀՀ որոշ համայնքներ մերժել էին տարածք տրամադրել՝ հակառակ սահմանադրության օրենքների։ Սակայն նախաձեռնության անդամների պայքարն արդյունք տվեց և ի վերջո մեկնարկեց «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքը։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են նախաձեռնության մասին, մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ։

Քաղաքացիներց շատերը նախաձեռնության մասին տեղյակ էին և ասացին, որ մասնակցելու են, որոշներն արդեն մասնակցել և ստորագրել էին։ Հարցվածների մի մասն էլ տեղյակ չէր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում