Արտաքին 3 տարի առաջ - 15:00 03-07-2023

Ապստամբների ծրագրերը ձախողվել են. Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է Վագներ»-ի խռովությունը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության կողմից հունիսի 24-ին իրականացված խռովության մասին։ Ինչպես փոխանցում է ռուսական Коммерсантъ պարբերականը, Շոյգուն թեմային անդրադարձել է պաշտպանական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ։

Շոյգուն «Վագներ»-ի խռովությունը որակել է որպես Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձ։ Նրա խոսքով՝ ապստամբների ծրագրերը ձախողվել են, քանի որ Զինված ուժերի անձնակազմը հավատարմություն է դրսևորել երդմանը և մարտական պարտքին։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ «Զինծառայողները խիզախորեն և անձնուրաց շարունակել են լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Շնորհակալ եմ անձնակազմին բարեխիղճ ծառայության համար»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովում գտնվող ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։

Նույն օրը՝ ուշ երեկոյան, Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ինչի արդյունքում դադարեցվեց «Վագների» մարտիկների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է