Արտաքին 3 տարի առաջ - 23:30 01-07-2023

Եթե Լեհաստանում միջուկային զենք հայտնվի, ապա այն կկիրառվի. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Լեհաստանում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու՝ այդ երկրի իշխանությունների ցանկությունը։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևը գրել է իր տելեգրամյան պաշտոնական ալիքում։

Մեդվեդևի համոզմամբ՝ եթե Լեհաստանում միջուկային զենք հայտնվի, ապա այն կկիրառվի։

«Հաշվի առնելով, որ այսօր Լեհաստանի ղեկավարությունում հավաքված են միայն պատենտավորված դեգեներատներ, Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու խնդրանքը սպառնում է միայն մեկին։ Այդպիսի զենքը կիրառվելու է։ Ի վերջո, ի ուրախություն բոլոր խելագարների (նույնիսկ այն ըմբռնմամբ, որ վերջնական որոշումը կկայացնեն օվկիանոսից այն կողմի մարազմատիկները): Բայց դրա մեջ կա նաև դրական կողմ։ Բոլոր դյուդերը, մորավիեցկիները, կաչինսկիները և այլ չար ոգիներ կվերանան: Դե, մյուսներն էլ կվերանան, ավաղ…»,- գրել է նա։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի Միջուկային փոխանակման ծրագիրը ենթադրում է, որ միջուկային մարտագլխիկները տրամադրվում են անդամ երկրներին, որոնք չունեն սեփական միջուկային զենք։ Ծրագիրը դաշինքի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է: 2019 թվականի նոյեմբերից փոխանակման շրջանակներում ԱՄՆ միջուկային զենքերը տեղակայվել են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ պաշտոնական Վարշավան ցանկանում է երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բելառուսում այս տեսակի զենքի տեղակայման։

Դեռևս մարտի 25-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղադրել Բելառուսում՝ չխախտելով չտարածման ռեժիմը, հայտնի դարձավ մարտի 25-ին։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , Մոսկվան իր միջուկային զենքը Բելառուսին չի փոխանցում, այլ անում է նույնը, ինչ Միացյալ Նահանգները։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն որոշակի երկրներում դաշնակիցներ ունի և պատրաստում է նրանց փոխադրողներն ու անձնակազմերը, ինչի կապակցությամբ ռուսական կողմը նույն

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում