Արտաքին 3 տարի առաջ - 16:30 30-06-2023

Լեհաստանի վարչապետը ցանկանում է երկրի տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել է, որ պաշտոնական Վարշավան ցանկանում է երկրում ամերիկյան միջուկային զենք տեղակայել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բելառուսում այս տեսակի զենքի տեղակայման։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Известия պարբերականը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին մասնակցելու Միջուկային փոխանակման ծրագրին»,- Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։

Մորավիեցկին հայտնել է, որ այս հարցում վերջնական որոշումը կախված կլինի ամերիկացի գործընկերների դիրքորոշումից։

Նշենք, որ միջուկային փոխանակման ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ երկրներին իրենց միջուկային զենքերը տեղակայել ՆԱՏՕ-ի այն երկրներում, որոնք չունեն նման զենք: Ծրագիրը դաշինքի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է: 2019 թվականի նոյեմբերից փոխանակման շրջանակներում ԱՄՆ միջուկային զենքերը տեղակայվել են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքում։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղադրել Բելառուսում՝ չխախտելով չտարածման ռեժիմը, հայտնի դարձավ մարտի 25-ին։ Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը , Մոսկվան իր միջուկային զենքը Բելառուսին չի փոխանցում, այլ անում է նույնը, ինչ Միացյալ Նահանգները։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն որոշակի երկրներում դաշնակիցներ ունի և պատրաստում է նրանց փոխադրողներն ու անձնակազմերը, ինչի կապակցությամբ ռուսական կողմը նույնը կանի։






Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում