Ներքին 3 տարի առաջ - 23:00 30-06-2023

Կմեկնարկի Երևանի 3 վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային 2 ճանապարհի կառուցումը

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն: Նոր ճանապարհի կարևոր հանգույցներից է էստակադայի կառուցումը:

Նախագծող թիմը խոստովանում է. առաջադրանքը բարդ է, կառույցը` պատասխանատու: Շուրջ 60մ երկարությամբ երկթռիչք էստակադան կունենա երկաթբետոնե կառուցվածք: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նաև հենապատեր կկառուցվեն:

Հաջորդ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Դեռևս քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ:

Ընթացիկ տարում համայնքը նախատեսում է ևս մեկ էստակադայի ու 3 այլընտրանքային ճանապարհի կառուցում: Դրանք իրենց հերթին հնարավորություն կտան բեռնաթափել Աջափնյակ, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու