Ներքին 3 տարի առաջ - 23:18 28-06-2023

Այլևս սահման է թե՛ Վարդենիսը և թե՛ Երևանը․ «Միասնական Վարդենիս» դաշինք

«Հարգելի հայրենակիցներ ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, շուրջ 120.000 մեր հայրենակիցներ կանգնած են հումանիտար աղետի առաջ, ավելի քան 30.000 երեխաներ զրկված են իրենց մանկությունը վայելելու բերկրանքից։ Ի հավելումն այս ամենի նաև առկա է ցեղասպանելու վտանգը։ Այս գիշեր ադրբեջանական զինուժը հրետանային միջոցների և անօդաչուների կիրառմամբ կրակ է բացել Մարտակերտի և Մարտունու հայկական դիրքերի ուղղությամբ, ցավոք ունենք չորս զոհ։

«Միասնական Վարդենիս» դաշինքը իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին։

Իսկ մենք խոսում ենք խաղաղության օրակարգից։ Մենք հաճախ ենք համեմատվում և օրինակ բերում այլոց, հաճախ ենք հիշատակում և համեմատվում Իսրայել պետության հետ, մեզնից տարածքով փոքր պետություն, որ տարածաշրջանի առաջատարն է, բայց մոռանում ենք Իսրայել պետության կերտողների հանրահայտ ասույթները։ Մեջբերեմ Իսրայելի 4-րդ վարչապետ Գոլդա Մեյերի հանրահայտ խոսքերը.

«Չի կարելի խոսել խաղաղության մասին նրանց հետ, ով զենքը ձեռքին եկել է սպանելու քեզ»։

Ոչ պակաս կարևոր են մեր մեծերի խոսքերը, մեջբերեմ Ավոյի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։

Հարգելի հայրենակիցնե՛ր, այլևս սահման է թե Վարդենիսը, և թե Երևանը։

Ինչպես գիտեք, Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ ընդդիմությունը իրականացնում է 24-ժամյա ակցիա ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության դեսպանատների առջև, ընդդեմ երկակի ստանդարտների և ի աջակցություն Արցախի։

«Միասնական Վարդենիս» դաշինքը իր այս քայլով միանում է նշված ակցիային ի նպաստ Արցախի և ընդդեմ հակահայ ու երկակի ստանդարտների»։

«Միասնական Վարդենիս» դաշինք

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ