Ներքին 3 տարի առաջ - 21:30 27-06-2023

1400 ուսուցիչ ազատվում է դպրոցից. լինելու է քաոս

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացնում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու նախագիծը: Նրա խոսքով՝ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն ու տրվել ժամանակ՝ այն ձեռք բերելու համար։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ օրենքով նախատեսել էին, որ շուրջ 1400 ուսուցիչներ, որոնք չունեն բարձրագույն կրթության դիպլոմ, օգոստոսի 20-ից պետք է ազատվեն դպրոցից։

«Այդ ուսուցիչները կազմում են բոլոր ուսուցիչների ավելի քան 5 տոկոսը, որոնք աշխատում են մեր դպրոցներում, սա նշանակում է կանգնել քաոսի առջև, որովհետև եթե օգոստոսի 20-ին այդքան ուսուցիչ ազատվում է աշխատանքից և այն պատկերի վրա, որ բուհերում հատկապես այդ մասնագիտությունների գծով ուսուցիչներ չեն պատրաստվում, այսինքն՝ մարդիկ չեն դիմում, որ գնան դառնան ուսուցիչներ, մենք ստանալու ենք քաոսային իրավիճակ, որովհետև մարդիկ չեն լինելու, որ դասավանդեն»,- ասաց կրթության փորձագետը։

Մխիթարյանը նշեց, որ որոշակի փոփոխություն է առաջարկվում իրականացնել։

«Փոփոխություն է առաջարկվում օրենքում, որով առաջարկվում է ուսուցիչներին՝ ատեստավորման մասնակցեն և առնվազն 60 տոկոսանոց շեմը հաղթահարելու պարագայում պահպանեն իրենց աշխատատեղը»,- ասաց Մխիթարյանը և ավելացրեց, որ սա ըստ իրեն՝ ամբողջական լուծում չի։

«Այդ 1400 ուսուցիչների զգալի մասը, ճնշող մեծամասնությունը թոշակի տարիքին մոտ ուսուցիչներ են, և իրենք չեն ուզենա մեկ կամ կես տարվա համար գնալ և մասնակցել ատեստավորմանը, որի ընթացքում հնարավոր է՝ նրանք հեղինակազրկվեն։ Մարդ կա՝ արդեն 40 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունի և պետք է մասնակցի մի գործընթացի, որտեղ ստուգելու են նրա բուհական գիտելիքները ինչ-որ թեստի միջոցով։ Հնարավոր է լինեն նաև մարդիկ, ովքեր կգնան և չեն հաղթահարի դա, ինչը ավելի վատ է իրենց համար»,- հավելեց փորձագետը։

Մխիթարյանը ևս մեկ անհամաձայնություն է նկատում տվյալ որոշման մեջ։

«Այդ ատեստավորումը լինելու է աշնանը, իսկ այն, թե ինչ է լինելու օգոստոսի 20-ից մինչև աշուն, ոչ մեկին հայտնի չէ, այսինքն՝ այդ մարդիկ պետք է ազատվեն աշխատանքից, հետո գնան ատեստավորման, վերականգնեն իրենց աշխատանքը, թե այս ընթացքում անօրինական ձևով աշախատեն»։

Մխիթարյանը նշեց, որ նման իրավիճակ է առաջացել, և հայտնի չէ, թե ինչ կունենանք վերջում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում