Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:17 26-06-2023

Դու ինձ չես հարգում․ Կարեն Անդրեասյանը՝ Դավիթ Հարությունյանին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակել է քննել դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, չնայած այն բանին, որ Հարությունյանի ներկայացուցիչներն այսօր հայտարարել էին, որ միանում են փաստաբանների հայտարարած գործադուլին։

Նիստի ընթացքում ԲԴԽ-ն դատավոր Դավիթ Հարությունյանին հեռացրել է նիստերի դահլիճից։ Երբ Անդրեասյանը հրապարակել է որոշումը, հայտնել է նաև, որ որոշումը կարող է վերանայվել, եթե Հարությունյանը զղջա։

«Այնուհետև Կարոն Անդերասյանը հարցրեց՝ դու ինձ հարգո՞ւմ ես, ասացի, որ ԲԴԽ-ի նկատմամբ հարգանք ունեմ, նա ասաց, որ դու ինձ չես հարգում, ու էլի նմանատիպ խոսքեր, հիմա դժվարանում եմ վերարտադրել, թե էլ ինչ խոսքեր ասեց։ Ասացի՝ թույլ տվեք շարունակեմ, Անդրեասյանը հեռացավ, նրա հետևից խորհուրդը հեռացավ։ Հետո կարգադրիչները եկան ու ասացին, որ կա ԲԴԽ նախագահի հրաման, որպեսզի ինձ հեռացնեն դատական նիստերի դահլիճից»։

Հարությունյանը խնդրել է՝ իրեն տրամադրել ձայնագրությունը՝ հանոզվելու համար, որ այդ որոշումը արձանագրվել է։ «Հետո ես դուրս եկա միջանցք, ու պարզվեց, որ դռներն արդեն փակել են ու թեև իմ գույքը, տեխնիկական միջոցները գտնվում են դատական նիստերի դահլիճում ու ինչպես պարզվեց դատական նիստը շարունակվում է։ Անդրեասյանի նպատակներն ակնհայտ են, նա դրանք չի էլ թաքցնում»։

Հարցին, թե գնում են իր լիազորությունների դադարեցմանը՝ Հարությունյանն ասաց, որ միանշանակ, Անդրեասյանի դիտավորությունը դրան է ուղղված․ «Բազմաթիվ թույլ տված խախտումներով նա դա հիմնավրում է ու նույնիսկ չի էլ փորձում թաքցնել»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ