Ներքին Խոսք Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:42 26-06-2023

Վե՛րջ-վե՛րջ․ լարված իրավիճակ X զորամասում․ զոհվածների ծնողները հայհոյում էին սեփականատիրոջը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 26-ին, այցելեց X զորամաս բաց թանգարան, հանդիպեց զոհված զինծառայողների ծնողների և տարածքի սեփականատիրոջ հետ։

Դատարանը մինչև հուլիսի 5-ը ժամանակ է տվել, որպեսզի տարածքն ազատեն, սակայն ծնողները դեմ են որոշմանը, չեն պատրաստվում իրենց որդիների լուսանկարներն ապամոնտաժել։

Տիգրան Ավինյանի առաջարկով և զոհված զինծառայողների ծնողների համաձայնությամբ քննարկումը չլուսաբանվեց։

Քննարկումից հետո, սակայն իրավիճակը լարվեց, վիճաբանություն սկսվեց զոհված զինծառայողների ծնողների և տարածքի սեփականատիրոջ միջև։

Վեճին միջամտեց նաև Տիգրան Ավինյանը, կողմերին հանգստության կոչ արեց։

Մանրամասները՝ տեսանյութում։