Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:37 26-06-2023

Պետք է մշտապես պատրաստ լինենք, ամեն րոպե կարող է հարձակում լինել․ Սիմոնյան

Այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե Բաքուն ի վերջո համաձայնելո՞ւ է Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմի ներդրմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մեզ համար հայության իրավունքների պաշտպանությունը կարևորագույն հարցն է: Այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, դա ինքնախաբեություն է: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշեց նա։

«Ես չգիտեմ՝ խաղաղության պայմանագրի մեջ այդ մասը կներառվի, թե չի ներառվի, թե դա առանձին փաստաթուղթ կլինի, որովհետև կոնկրետ երաշխիքներ են պետք»,-ասաց նա:

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, որ ամեն րոպե կարող է հարձակում լինել, մենք այդ տրամաբանությամբ ենք աշխատում: Բանակին ուղղված աշխատանքները, բարեփոխումները հենց այդ տրամաբանությամբ են առաջ գնում: Այսինքն՝ անկախ նրանից, թե այդ սադրանքները կլինեն, թե չեն լինի, մենք այդ տրամաբանությամբ ենք գնում: Մշտապես կրակոցներ եղել են դեռ Առաջին արցախյան պատերազմից հետո»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուսաստանյան վերջին իրադարձություններին՝ Սիմոնյանն ասաց․
«Դա իրենց ներքին գործն է, բնական է, բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում հեղափոխության, ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի Դաշնության հետ՝ տարբեր պայմանագրերով, բայց դա իրենց ներքին գործն է»,-ասաց նա:

ԱԺ նախագահը չբացառեց, որ եթե իրադարձությունները շարունակվեն, ապա դրանք կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի վրա։ ԱԺ նախագահը խաղաղություն մաղթեց ռուս ժողովրդին։

«Բոլոր միջազգային լծակներն օգտագործելու է, ինչպես նաև հիմա օգտագործում է: Զարմանալի է, որ չեք խոսում այն հաջողության մասին, որ Հայաստանի իշխանությունը գրանցում է միջազգային հարթակներում:

Մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Ինչո՞ւ հիմա, մեկ տարի առաջ, արդեն կարող էինք ակտիվ պատերազմական իրավիճակում լինել: Միազգային փաստաթղթերն իրենք են կանխում միջազգային ճնշումն է կանխում այն, ինչը կարող էր լինել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային հարթակներում ընդունված որոշումները, իր ստանձնած պարտավորությունները, ուրիշ ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Հայաստանը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Հայաստանը պատրաստվում է ռազմական գործողություններ ծավալել, ապա ոչ, Հայաստանը չի պատրաստվում նման բանի: Միջազգային բոլոր մեխանիզմներով պետք է հասնենք նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն երկարատև, միջազգային, վստահելի հեղինակավոր որևէ կառույցի, երկրի ներքո, որպես երաշխավոր պայմանագիր և ապահովեն ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու ազատությունների իրականացումը»:

Սիմոնյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։

«Ալիևն ասում է՝ ես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեմ: Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- ասաց նա։

ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը` հայկական կողմը մտահոգություններ դեռ ունի. «Մինչև թուղթը չլինի, մինչև երաշխավորը չլինի, անընդհատ մտահոգիչ բան ենք տեսնում,, անընդհատ սպասում ենք պատերազմի»,– ասաց Ալեն Սիմոնյանը:

Իսկ ինչո՞ւ Հայաստանը շտապեց ու բացեիբաց հայտարարեց տարածքային ամբողջականությունը ընդունելու մասին հարցին` Ալեն Սիմոնյանը հարցով պատասխանեց. «Իսկ մենք մերը չասեի՞նք, չասեի՞նք, որ էտ տարածքի մեջ մերը դա է»:

«Պետք է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունը որն է, այդ վերացական՝ Արարատից, Վանից, Մուշից... ինձ համար ամբողջը հայկական լեռնաշխարհ է, բայց պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ այնուամենայնիվ, սահմաններ ունեցող պետություն է»,- նշեց ԱԺ նախագահը:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ պետք է տարբերել պետությունն ու հայրենիքը։ Նա պնդում է, որ Ղարսը իր հայրենիքն է, քանի որ տատն այնտեղից է, բայց այսօր ՀՀ–ն դա 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով ՀՀ բնակչությունն անկախացել է Սովետական Միության փլուզման ժամանակ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի