Լիրայի արժեզրկում. ներքին և արտաքին անվստահություն` Էրդողանի վարչակազմի հանդեպ
copy image url

Լիրայի արժեզրկում. ներքին և արտաքին անվստահություն` Էրդողանի վարչակազմի հանդեպ

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:00 25-06-2023
Թուրքական լիրայի արժեզրկումը խոսում է Էրդողանի վարչակազմի հանդեպ ներքին և արտաքին անվստահության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին շրջանում թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել։ Մասնավորապես՝ 1 ամերիկյան դոլարի փոխարժեքը վերջին տվյալներով գերազանցել է 25 թուրքական լիրան, որը արժեզրկման պատմական նվազագույն մակարդակն է։

Հինգշաբթի օրը Թուրքիայի Կենտրոնական բանկը ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց իր հիմնական տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչև 15%, վերլուծաբանները ակնկալում էին, որ այն կկազմի 21%: Վերջին անգամ Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է 2021 թվականի մարտին՝ 17%-ից հասցնելով 19%-ի։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ թուրքական արժույթի արժեզրկումը նոր երևույթ չէ, և այն շարունակվում է առնվազն 5-6 տարի։ Նա հիշեցրեց, որ 2-3 տարի առաջ 90 և ավելի տոկոսով արժեզրկում էր տեղի ունեցել, ինչը Թուրքիայի տնտեսության համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցավ։

Տնտեսագետի համոզմամբ՝ թուրքական լիրայի արժեզրկումը պետք է դիտարկել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների համատեքստում։ Նա այս համատեքստում կարևորեց հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացումը, քանի որ այս օրերին առավել ցայտուն է դրսևորվում Թուրքիայի և Ադրբեջանի ոչ միայն դաշինքը, այլ նաև նրանց միացյալ առավելապաշտական ձգտումները։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում նաև այն բանին, որ ամերիկյան վարչակազմը առանձնապես որգևորություն չդրսևորեց Թուրքիայի նախագահի վերընտրության նկատմամբ։ «Չմոռանանք նաև, որ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված համաշխարհային շուկայում թուրքական ապրանքների հանդեպ պահանջարկը բավականին նվազել է։ Այս ամենը չի կարող իր ազդեցությունը չթողնել։ Բացի այդ երկրում կան էներգետիկ խնդիրներ և այլն»,- կարծում է նա։

Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց նաև, որ Թուրքիայի վերընտրված նախագահի խոսքերից կարելի է դատողություն անել, որ նա չափազանց հեռու է տնտեսությունից։ Նա նշեց, որ երբ երկու տարի առաջ լիրան հերթական անգամ արժեզրկվել էր, Էրդողանը հայտարարում էր, որ դա սատանայի գործն է, կամ ամերիկյան վարչակազմի խառնակչություններն են և այլն՝ ասելով, որ ստեղծված իրավիճակից միայն Ալլահը կփրկի։

«Հասկանալի է, չէ, որքան էլ Ալլահին հավատան, տնտեսությունից մի փոքր գաղափար ունենալը չի խանգարի՝ մանավանդ այն դեպքում, որ սա քրոնիկ բնույթ կրող ճգնաժամ է և նոր չի վրա հասել։ Սա խոսում է վարչակազմի հանդեպ ներքին և արտաքին անվստահության մասին, և որևէ մեկը թող չկասկածի, որ Թուրքիայում հրեշտակներ են, ու շատ արդար և թափանցիկ ընտրություններ տեղի ունեցան»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ ընտրություններում որոշիչ ձայների մեծ մասը դրսից բերված ձայներն էին, որոնք տարբեր երկրներում գործող Թուրքիայի դեսպանատները չէին կարող թողնել «բախտի քմահաճույքին»։

Մանասերյանը նշում է, որ Թուրքիայի ներսում վարչակազմի նկատմամբ դժգոհությունները գնալով ավելի են սրվում՝ անկախ այն բանից, որ կառավարության կազմում մի քանի կոսմետիկ փոփոխություններ են արվել, սակայն դա չի կարող երկիրը փրկել խորացող ճգնաժամից, իսկ լիրայի արժեզրկումը միայն առաջին նախանշաններն են։

Հարցին, թե ի վերջո Էրդողանին և իշխանություններին կհաջողվի՞ լիրայի արժեզրկումը կասեցնել, կամ գոնե վերահսկողության տակ վերցնել՝ մեր զրուցակիցը բացասական պատասխանեց՝ նշելով, որ դա չի կարող տեղի ունենալ, որովհետև որքան էլ Թուրքիայի սիրախաղերն այսօր միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրների հետ վերագրվում են երկրի հմուտ դիվանագիտությանը, այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրների դուր չի գալիս, մասնավորապես, պատժամիջոցներին չմիանալը կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացումը և այլն։

Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր հանդես է գալիս միայն իր շահերը հետապնդող երկիր, ինչից չեն պաշտպանվում ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերը։ Նա նշեց, որ վերջիններիս շահերն այնքանով կարող են պաշտպանվել, որքանով դրանք կհամընկնեն Թուրքիայի շահերի հետ։

«Կարծում եմ, որ մեր իշխանությունները պարզապես կարող են դասեր քաղել այս իրավիճակից, թե ինչ է կատարվում Թուրքիայի հետ և կենտրոնանան ազգային-պետական շահերի պաշտպանության ուղղությամբ։ Ես նկատի ունեմ, որ այն խնդիրները, որոնք Հայաստանի հանդեպ ՌԴ-ի հետ ունեցած հարաբերությունների համար պատժամիջոցներ կիրառելու հարց են բարձրացնում։ Իսկ Թուրքիան, որը նման խնդիր չունի, այնուամենայնիվ Ռուսաստանի հետ ավելի է սերտացնում իր կապերը, քան Հայաստանը»,- եզրափակեց նա։ Երկրներում գործող Թուրքիայի դեսպանատները չէին կարող թողնել «բախտի քմահաճույքին»։

Մանասերյանը նշում է, որ Թուրքիայի ներսում վարչկազմի նկատմամբ դժգոհությունները գնալով ավելի են սրվում՝ անկախ այն բանից, որ կառավարության կազմում մի քանի կոսմետիկ փոփոխություններ են արվել, սակայն դա չի կարող երկիրը փրկել խորացող ճգնաժամից, իսկ լիրայի արժեզրկումը միայն առաջին նախանշաններն են։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին