Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 19:43 24-06-2023

ՔՊ-ի նպատակը Տաթևում իշխանությունը զավթելն էր, բայց մանդատներից զրկվեցին. Մարատ Գերասիմյան

ՔՊ-ի նպատակը Տաթևում իշխանությունը զավթելն էր, համայնքի խնդիրներն իրենց, փաստորեն, չէին հուզում, ինչի արդյունքում իրենք զրկվեցին ավագանու մանդատներից։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը՝ անդրադառնալով խոշորացված համայնքի ավագանու 6 անդամներին մանդատից զրկելու՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Շանթ» դաշինքի իրականացրած գործընթացին։

«Էսքան ժամանակահատվածում մեկ անգամ չի եղել, որ իրենք համայնքի զարգացման որևէ ծրագրով հետաքրքրվեն։ Իրենց նպատակը միանշանակ եղել է, որ համայնքում զուտ իշխանություն ստանձնեն։

Եթե շարունակեն չգալ, ես ինքս, քանի որ էդ պռոցեսի նախաձեռնողն եմ եղել, հայտարարություն եմ արել, որ կապ չունի ՔՊ կուսակցության թիմի ավագանի է, թե մեկ այլ թիմի ավագանի է, ով նմանատիպ պահվածք դրսևորեց, ես միանշանակ նույն նախաձեռնությունն ու քայլն անելու եմ»,- ասաց Մարատ Գերասիմյան։

Գերասիմյանն ասաց, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև այլ ծրագրեր են իրականացնում՝ միջազգային կազմակերպությունների շնորհիվ․ «Ուզում եմ ֆիքսել, որ էստեղ ամենաշատ սրտացավը հենց Ռուբեն Վարդանյանի շուրջ համախմբված հիմնադրամներն են»։

Մարատ Գերասիմյանը նշեց, որ առանձին նախաձեռնվել և ստեղծվել է կրթական կենտրոն՝ համայնքային կենտրոն, որպեսզի համայնքի երիտասարդները, երեխաները լեզուների արհեստների, արվեստների թեմաներով ևս կրթություն ստանան։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի կատարած ներդրումներին՝ նա ասաց. «Իր ներդրումները սկսվել են հենց ճոպանուղին կառուցելուց ի վեր։ Մի ժամանակ, երբ համայնքը չէր խոշորացել, Հալիձորի դպրոցի վերանորոգման, աղբահանության մեխանիզմի տեղադրման և այլ բազմաթիվ փոքր ու մեծ ծրագրերի ներդրումներ է ունեցել։ Ռուբեն Վարդանյանը միայն Հալիձորում 1-2 տարվա մեջ 100 մլն դրամից ավել ներդրումներ է ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ