Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:16 24-06-2023

Հավելյալ անհարմարություն հիվանդանոցներում. վճարումները կիրականացվեն անկանխիկ

Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ։

Առողջապահական ոլորտի փորձագետ Գևորգ Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ինքը առհասարակ տեղյակ չի մարզային բնակչությունը իրենց մոտ անկանխիկ գումար պահում են, թե ոչ։ «Ես չգիտեմ՝ իրենք իրենց եկամուտները գեներացնում են կանխիկ, թե անկանխիկ, կդժվարանամ խոսել այդ փոփոխության արդյունավետությունից»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը նկատեց, որ նույնիսկ մայրաքաղաքում շատ մարդիկ դժվարանում են անկանխիկ վճարել, քանի որ կանխիկ գումար է իրենց մոտ լինում, պետք է գնան բանկ, հերթ կանգնեն վճարում անեն, նպատակում կոնկրետ բան գրեն և այսպես շարունակ։ «Կամ պետք է տերմինալով վճարում անեն, իսկ տարեց մարդիկ տերմինալներից այդքան էլ մեծ հաճույքով չեն օգտնվում»,- շեշտեց Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի այս փոփոխությունը բավականին խնդրահարույց է, բայց ամբողջ աշխարհն է ձգտում անկանխիկ վճարման և ինքը չգիտի, թե դա որքանով է արդարացված։ «Ես կարծում եմ, որ օրենքներ կան, որ լավ կլինի, որ լինեն մեր երկրում, բայց դրանց ժամանակային առումով տեղին լինելը պետք է խորը և լուրջ գնահատվի»։

Գրիգորյանը շեշտեց, որ պետք է ազգաբնակչության հետ որոշակի աշխատանք տարվի նման փոփոխություն իրականացնելուց առաջ։ «Նոր սերնդի մոտ մի քիչ այլ է պատկերը, իրենք հեռախոսին ունեն կցած քարտ, վճարային հավելվածներ այդ տեխնոլոգիական զարգացումներն ապրել են, կարող են վճարում անել, իրանց համար հեշտ է, բայց երբ 70 տարեկան մարդն է գալիս բժշկի և պետք է վճարում կատարի, դա իր համար հավելյալ անհարմարություն է»։

Գրիգորյանը նշեց նաև՝ այս փոփոխությանը կողմ է, քանի որ հնարավոր է՝ այսօր պրոբլեմատիկ լինի, իսկ հինգ տարի հետո դրական արդյունք տա։ Գրիգորյանը նշեց նաև, որ սա հնարավորություն կտա, որ առողջապահական ոլորտում դրամի ստվերային շրջանառություն անհամեմատ կրճատվի։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան