Մամուլ 3 տարի առաջ - 09:18 24-06-2023

Ինչպե՞ս է ոմանց հաջողվում դուրս գալ շրջափակումից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակված է, իսկ վերջին 10 օրն առհասարակ կապը խզվել է, եւ անգամ սնունդ ու վառելիք չի մտնում։ Սակայն պարզվում է՝ ինչ-որ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվում է դուրս գալ Արցախից։ Օրերս գրվեց, որ Արցախում եւ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող Արման Հակոբջանյանը տեղափոխվել է Հայաստան եւ ընդլայնում է իր բիզնեսը։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններն է գնել։ Նա՝ Ռուբեն Վարդանյանի նշանակվելուն պես, պետնախարարի խորհրդական նշանակվեց, սակայն Արցախում ասում էին, որ հենց նա է իրական պետնախարարը։

Վարդանյանի՝ պաշտոնից ազատվելուն պես Հակոբջանյանն էլ է ազատվել ու տեղափոխվել Հայաստան։ Այս օրերին լուրեր շրջանառվեցին, որ Հայաստան են տեղափոխվել նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ընտանիքի անդամները։ Պարզվեց, որ Արցախում չէ ավագ դուստրը, կինն ու կրտսեր դուստրն այս պահին Արցախում են։ Ավելին՝ Հարությունյանների գերդաստանը վաղը հարսանիքի է պատրաստվում՝ Արայիկ Հարությունյանի եղբորորդին է ամուսնանում։ Ինչ վերաբերում է ավագ դստերը, ապա նա 3 ամիս առաջ մեկնել է արտերկիր՝ սովորելու։ Բակալավրիատն ավարտելուց հետո ցանկացել է ուսումը շարունակել դրսում․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկիրը չեն նշում։
Մեզ ասացին, որ սպասում են Արցախի ճանապարհը բացվելուն, որ նա վերադառնա եւ ուսումը հեռակա կարգով շարունակի Արցախից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան