Ներքին 3 տարի առաջ - 20:50 22-06-2023

Ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն այս պահին Դավիթ Հարությունյանն է, ամենացածրը՝ Կարեն Անդրեասյանը

3 օր առաջ մեկնարկել է ՀՀ-ում գործող դատավորների վարկանիշավորման 8-րդ ալիքը, ինչի կապակցությամբ HelpCourt համակարգում հայտարարվել է հրապարակային փակ մրցույթ: Մրցույթի մասնակիցներն են միայն ՀՀ-ում գործող դատավորները՝ այդ թվում ԲԴԽ անդամները:

Այս պահին HelpCourt հարթակ մուտք գործելիս հնարավոր է տեսնել դատավորների՝ պրոֆեսիոնալ գնահատականներով ձևավորված վարկանիշները։ Ըստ այդմ՝ այս պահի դրությամբ Կարեն Անդրեասյանի պրոֆեսիոնալ գնահատականն ամենացածրն է՝ -19, իսկ դատավոր Դավիթ Հարությունյանի գնահատականն ամենաբարձրն է՝ 59։

Հավելենք, որ մրցույթի կանոնների համաձայն դատավորները վարկանիշ են ստանում բացառապես փաստաբանների գնահատման արդյունքներով: Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և /կամ/ դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարած գնահատումը: Վարկանիշի ձևավորման արդյունքում հաշվի է առնվում միայն տվյալ փաստաբանի կողմից վերջին անգամ կատարված գնահատումը: Իսկ մրցույթի արդյունքում հաղթած՝ ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին օրենքով և HelpCourt համակարգի կանոններով սահմանված կարգով շնորհվելու է «Թափանցիկ ձեռք 2023» հուշանվերը:



Նշենք, որ վերջին օրերին իրավական համակարգը փոթորկած իրադարաձություններից մեկն է ԲԴԽ-ի կողմից դռնփակ ռեժիմով այս պահի դրությամբ ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավոր Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցն է եղել Դատավորների ընդհանուր ժողովի օրը: Լրագրողների հետ ճեպազրուցում նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, որը վերջինս տարածել էր խոսնակի միջոցով՝ ըստ ամենայնի ցանկանալով ուղղորդել դատավորներին քվեարկությունից առաջ, և այն անթույլատրելի էր համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը