Золотой ключ-ը կբացեմ, աշխատավարձերը կբարձրացնեմ, խաղող չեմ մթերի․ Ծառուկյանը՝ Արարատցեմենտի աշխատակիցներին
copy image url

Золотой ключ-ը կբացեմ, աշխատավարձերը կբարձրացնեմ, խաղող չեմ մթերի․ Ծառուկյանը՝ Արարատցեմենտի աշխատակիցներին

Ներքին 2 տարի առաջ - 15:49 22-06-2023
Շուրջ 1 ամիս առաջ՝ մայիսի 29-ին, Oragir.News-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում բունտ է հասունանում, աշխատակիցները հանդիպում էին պահանջում Ծառուկյանի հետ։

Երեկ ժամը 16։00-ին այդքան սպասված հանդիպումը կայացել է, սակայն ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոչ բոլոր աշխատակիցներն են ներկա գտնվել և հարցեր ուղղել Ծառուկյանին։

Oragir.News-ին մանրամասներ են հայտնի դարձել Գագիկ Ծառուկյանի և «Արարատցեմենտ»-ի աշխատակիցների հանդիպումից։

«Գագիկ Ծառուկյանը խոսեց շխատավարձերի և գործարանաի տարածքում գտնվող «Ոսկե բանալի» հանսգտյան գոտու վերաբացման մասին, մեկ էլ մի գլուխ շնորհակալություն հայտնեց։

Աշխատավարձի հետ կապված ասաց՝ կբարձրացնենք, բայց կոնկրետ չնշեց, թե ինչքան։ Ասաց՝ Գոռը կասի, Գոռ Նազարյանն էլ գործարանի գլխավոր տնօրենն է։

Ասաց՝ ժողովուրդ ջան, «Золотой ключ»-ն էլ կբացենք, ամեն ինչ լավ կլինի, շնորհակալ եմ, շնորհակալ եմ․․․
«Золотой ключ»-ը գործարանի տարածքում գտնվող հանգստյան գոտի է, որը արդեն երկար ժամանակ է չի գործում։ Երբ Գագիկ Ծառուկյանն այս գործարանն ու տարածքը գնեց, այդ հանգստյան գոտին թե բնակիչների, թե գործարանի աշխատակիցների համար փակվեց։ Գործարանի նախկին պահակապետ Գալուստը այդ տարածքը գոմի էր վերածել, անասուններ էր պահում։

Այսքան տարի տանջվում, աշխատում ենք, մի անգամ նորմալ պարգևավճար չտվեցին, միայն Նոր տարուց առաջ 10․000-ական դրամ պարգևավճար են տալիս․․․»։

«Արարատցեմենտ» գործարանի մեր աղբյուրը նաև հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև խաղողի մթերումների հետ կապված խնդիրներին․

«Ասաց՝ ժողովուրդ ջան, գիտե՞ք խի չեմ մթերում, որովհետև այն տարի ամենաթանկ գնով ընդունել եմ, տուժել եմ, իմ գրպանից եմ վճարել ժողովրդին, ժողովուրդն էլ ինձ չհասկացավ։ «Չհասկացավ» ասելով՝ նկատի ուներ ընտրություններին իրեն ձայն չտալը․․․»։

Ամենից շատ դիտված

11:05 Доброцен-ը խաբո՞ւմ է հաճախորդներին. ահազանգ՝ խարդախության մասին
22:00 2 բնակարան, մեքենա, 57.875 դոլար ավանդ, 27.4 մլն եկամուտ. Գևորգ Պապոյանի և կնոջ ունեցվածքը
16:40 Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է
12:15 Զորակոչիկների ազատման և անօրինական միգրացիայի գործն ուղարկվեց դատարան
12:09 Արգելում եմ մոտենալ իմ փաստաբաններին և հարց տալ․ Վարդան Ղուկասյանի ձայնային ուղերձը՝ կալանավայրից
07:24 Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է լինելու. Ժողովուրդ
18:16 Մարդ պտի հոգով չար լինի, որ չգնահատի վարչապետի էրածը. գյումրեցիները` Փաշինյանի մասին
14:58 Շիրակի մարզի պետական աշխատողները աշխատանքային ժամին մասնակցում են «Կրթվելը ներաձև է» շարժմանը
16:50 Երկու քարի արանքում. եկեղեցուն զոռով ներքաշում են քաղաքականություն
14:40 Կրթելու են նաև ԵՊՀ-ում. Աննա Հակոբյանը ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել