Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 08:04 29-05-2023

Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում բունտ է հասունանում։ Գործարանի աշխատակիցներից մեկը, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ ամեն րոպե սպասում են Ծառուկյանի այցին, բազմաթիվ հարցեր ունեն նրան․

«Գործարանում բազմաթիվ խնդիրներ կան՝ տեխնիկա չունենք, ֆիլտրերը փչացած են, ամբողջը գործարանի ժողովրդի ձեռքերի, ժողովրդի մեջքի հաշվին են մի կերպ աշխատացնում։

Նորմալ մեքենա չունեն, որ հումքը ժամանակին հանքից բերեն, 7-8 ավտո է դուրս գալիս, բայց մինչև օրվա վերջ 2 ավտո է մնում։ Էքսկավատորներ չունեն, որի պատճառով էլի չեն կարողանում հումքը նորմալ ժամանակին մատակարարեն, արտադրամասերում ֆիլտրերը շատ վատ վիճակում են ու էլի բազմաթիվ խնդիրներ:

1300-ից ավելի աշխատող կա, բոլորն էլ խնդիրների մասին բարձրաձայնում են, բայց բանի տեղ դնող չկա, տարաձայնությունների պատճառով լավ մասնագետները՝ գործարանի տնօրենն ու գլխավոր ինժեները, դիմում են գրել, դուրս եկել․․․»։

Գործարանի աշխատակցի խոսքով, ոչ պակաս կարևոր խնդիրներից մեկն էլ իրենց աշխատավարձերի հարցն է։ Ասում է՝ դեռ նախորդ տարի հունիսին պետք է աշխատավարձերի բարձրացում լիներ, բայց չեղավ։ «Սպասում ենք Ծառուկյանին, որ նաև այդ հարցին պատասխանի, խոստացել էր, որ աշխատավարձերը կբարձրացնի, բայց խաբեց։

Ամսվա սկզբին խոսակցություններ տարածվեց, թե Ծառուկյանը գալու է, սպասում ենք, եթե չգա, ապա բողոքի ակցիաներ կսկսենք։ Ծառուկյանը վերջին անգամ գործարան գալուց ասաց՝ շուտ-շուտ կհանդիպեմ, բայց դրանից հետո էլ չեկավ, իսկ վերջինը 2021 թվականին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր եկել, դրանից հետո Ծառուկյանը չի մտել գործարան։

Մի խոսքով՝ ժողովուրդը լուռ սպասում են, բայց ոտքի կանգնած են, մի մազ է մնում, որ տրաքի, բունտ լինի»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան