Երևան +10°
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:50 21-06-2023

Ծխախոտի գնի բարձրացումը դարման չէ. 100.000 սարքեք

Վերջին շրջանում վառելիքի շուկայում գնային տատանումները դարձել են սովորական։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ Վառելիքի գնի վրա ազդող տարբեր գործոններ կան, դրանիցից մեկն էլ ներկրման շուկայում գնային տատանումն է, ինչպես նաև ռուսական արտադրանքի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։

«ՀՀ շարունակում է մնալ ներկրման ոլորտում բարձր մենաշնորհացման աստիճան ունեցող երկիր, փոքր ներկրողներ կան, և խմբային պայմանավորվածությունը փաստ է»,- Ավետիսյանը նշեց, որ փոխվել են միայն անուններ։

«Ներկրման փայաբաժինը որոշակի փոփոխվել է, ներկրման շուկա են մտել այս իշխանության սրտի օլիգարխները, և շուկայի համար շատ բան չի փոխվել»,- ասաց նա։

Խոսելով վերջերս ԱԺ-ում ծխախոտի դեմ պայքարի նպատակով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկից՝ Ավետիսյանն ասաց, որ տեղին չէ գինը բարձրացնելով պայքարել ծխելու դեմ։

«Ծախախոտի գնի բարձրացումը այդ հիվանդությանը դարման չէ, հայառակ դեպքում կսարքեինք 100.000 և վերացնել ծխախոտի օգտագործումը մեր երկրում։ Դա կբերի ստվերի ավելացման, ավելի վատ որակի ծխախոտի օգտագործման, այսինքն՝ այստեղ համակարգված մոտեցում է պետք, որը չկա»,- ասաց տնտեսագետը։

Խոսելով ՏՏ ոլորտում եկամտահարկերի սահմանված չափի նվազեցմանն ուղղված իշխանության քայլերից՝ Ավետիսյանն ասաց, որ այդ ոլորտը ունի որոշակի խնդիրներ, դրանով այդ հարցերը չեն լուծվելու, այս իշխանությունը առաջացնում է ավելի շատ խնդիրներ, քան բերում է այդ խնդիրների լուծումներ։

Խոսելով տնտեսության՝ այլ ավելի շատ աջակցության կարիք ունեցող ճյուղերից մեկից՝ գյուղատնտեսությունից՝ տնտեսագետը ասաց. «Փաստը այն է, որ իրենց իշխանության օրոք գյուղատնտեսությունը գտնվում է ազատ անկման մեջ, բայց կային նախադրյալներ, որ պետք է լիներ հակառակը։

«Հիմա, երբ խոսվում է ոլորտում եղած ձախողումների մասին, նրանք միանգամից մեղադրում են գյուղացուն, ասում են, որ գյուղացին չի կարողանում իր հողը լավ մշակել»։

Ավետիսյանը նշեց, որ ներկա իշխանությունը գյուղացուն խորհուրդ է տալիս գնալ, այլ աշխատանք կատարել. «Ասում են՝ թող գնան, ասֆալտ փռեն, շինարարության մեջ աշխատեն․ սա է իրենց մոդելը»։