Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:17 14-09-2021

Ադրբեջանցիներին կոչ են արել հալածել Վիտալի Միլոնովին. «Նրա համար դժոխք սարքեք»

Պետդումայի 47-ամյա պատգամավոր Վիտալի Միլոնովը զայրացրել է Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքին: Հանրաճանաչ ադրբեջանական «Առանց դիմակի, ՉԻՎ» Telegram-ալիքում տեղադրվել է պատգամավորի բջջային հեռախոսահամարը և նրա կեցության հասցեն, ինչպես նաև հրապարակվել են քաղաքական գործչին պատժելու կոչեր:

Telegram-ալիքի հեղինակները, օգտագործելով անպատշաճ բառապաշար, կոչ են արել հալածել քաղաքական գործչին «ամբողջությամբ»: «Նրա համար դժոխք սարքեք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ալիքի ընթերցողների կողմից արդեն սկսել են հայտնվել վիրավորանքներ Միլոնովի հասցեին:

Ինչպես հաղորդում է Readovka Telegram-ալիքը, դժգոհության առիթը Միլոնովի՝ 24news.am հայկական պորտալին տված հարցազրույցում արված արտահայտությունն է, որում նա հայտարարել է, որ հայկական հին տարածքները «նորից անցան ինչ-որ վայրենիների»՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի դեպքերը: Քաղաքական գործիչը նաև ներկայացրել է տվյալներ, որ Ղարաբաղում այժմ ծաղրում են հնագույն խաչքարերը և գերեզմանները:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա