Արտաքին 3 տարի առաջ - 18:00 21-06-2023

Էրդողանը կարևորել է Թուրքիայում նոր սահմանադրության ընդունումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի կառավարությունը կանգ չի առնի այնքան ժամանակ , քանի դեռ երկիրը չի ընդգրկվել աշխարհի առաջատար տնտեսությունների տասնյակում։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջին նիստում։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել Թուրքիայի զարգացման 12-րդ պլանի, ինչպես նաև երկրի միջնաժամկետ զարգացման ծրագրի վրա։ Նա վստահ է, որ երկրի 85 միլիոն բնակիչները կշահեն Թուրքիայի տնտեսական բարգավաճումից։

«Տնտեսական ոլորտում աշխատանքները համակարգելու համար մենք սերտ հարաբերություններ ենք հաստատել փոխնախագահի գրասենյակի, ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի միջև»,- ասել է նա։

Վերջինս նշել է, որ վերջին տասնամյակներին Թուրքիայի զարգացման հստակ ցուցանիշը երկրի նվազագույն աշխատավարձն է, որը վերջին 21 տարում իրական արտահայտությամբ աճել է 312 տոկոսով։

Էրդողանի համոզմամբ՝ երկրի Սահմանադրության նոր տարբերակի ընդունումը կարևոր խթան կհանդիսանա Թուրքիայի հետագա զարգացման համար։ Նա շեշտել է, որ «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգը չի կարող իրականացվել ռազմական հեղաշրջման արդյունքում մշակված ու ընդունված Սահմանադրության հիման վրա։

Նա նաև առաջարկել է երկրի հիմնական օրենքի նոր տարբերակում ամրագրել մուսուլման կանանց գլխազարդ կրելու իրավունքը։

Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ կոչ է արել երկրի ընդդիմությանն աջակցել Թուրքիայի նոր Սահմանադրության մշակման աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի