Արտաքին 3 տարի առաջ - 17:30 20-06-2023

Արևմուտքը ՀԱՊԿ-ը սպառնալիք է համարում իր գերիշխանությանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արևմուտքը ՀԱՊԿ-ը սպառնալիք է համարում միջազգային ասպարեզում իր գերիշխանության համար։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Մենք նշել ենք, որ այս կազմակերպությունը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, Արևմուտքի կողմից դիտարկվում են որպես սպառնալիք իր գերիշխանությանը միջազգային ասպարեզում, որպես ապագա բազմաբևեռ աշխարհակարգի ձեւավորվող կենտրոններ, որտեղ Արևմուտքը սպառնալիք է տեսնում իր շահերին, իր հեգեմոնիային»,- ասել է նա։

Լավրովը հայտնել է, որ Մոսկվան տեսնում է ՀԱՊԿ անդամների, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, իրենից անկախ այլ կառույցների շարքերում պառակտում մտցնելու Արեւմուտքի հուսահատ, ագրեսիվ գործողությունները։ Նա այս համատեքստում նկատել է, որ արևմուտքը փորձում է անազնիվ մեթոդների դիմել՝ ՀԱՊԿ անդամների միջև հարաբերություններում սեպ խրելու համար։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է, որ կողմերը զրուցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով ներկայացրել է իր գնահատականներն աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ այդ գնահատականները բխում են ընդհանուր գործողություններից և հիմնավորում են ՀԱՊԿ հետագա զարգացումը։

Վերջինս նաև նշել է, որ հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի ճնշմանը և ամբողջովին կատարել դաշնակցային պարտավորությունները, ամրապնդել համերաշխությունը։

«Եվ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ դա է պահանջում դաշնակցային բարոյական պարտքը, բայց և զուտ պրագմատիկ շահերը։ Որովհետեւ, ի վերջո, մենք բոլորս ՀԱՊԿ շրջանակում, ԱՊՀ շրջանակում, Եվրասիական տնտեսական միության և, իհարկե, Միութենական պետության շրջանակում միասին պետք է ապրենք եւ միասին լուծենք մեր խնդիրները։ Մենք միմյանցից ոչ մի տեղ չենք փախչի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները