Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:30 20-06-2023

Փաշինյանի հայտարարությունների մեխը մեկն է՝ իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ․ Գեղամ Մանուկյան

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին իրար հակասող այնքան հայտարարություններ է արել, որ ամբողջ հակասությունները պարզելու համար մի ամբողջ նախաքննություն է պետք։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այդ բոլոր հակասությունների հիմնական մեխը մեկն է՝ ես մեղք չունեմ, կապ չունեմ, իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ։ Նույնիսկ իրավական քննության մասին չպետք է լինի քննությունները, բոլոր գործուն դեմքերը պետք է խոսեն իրար հետ, հասկանանք՝ ինչ կատարվեց։

Շուշին մեկ դրվագ է իրականում, սակայն քանի որ բոլորի համար անհատական ցավ է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ, բայց Շուշին սկզիբ է առել սեպտեմբերի 25-ին։ Ինքը չի ասում՝ սեպտմբերի 27-ին, ժամը 07։00-ին պատերազմի լուրն առավ, ի՞նչ արեց։

Ես «Երկիր մեդիա»-ի լուրերի տնօրենն էի, հագնվեցի, կնոջս ասել եմ՝ շուտ ժողովրդին ասա՝ գործի գան, տղաս էլ զինվորական հագուստով գնաց։ Իսկ առաջին օրով Նիկոլը բանաստեղծություն է դնում իր էջում։ Դու լսում ես՝ Արցախը ռմբակոծվում է ու բանաստեղծությունդ ես դնում։ Իր էջում տանկերի տեղաշարժի վիդեո է դնում, զանգում եմ, ասում եմ՝ անասունին ասեք, թող հանի, չի կարելի զորքերի տեղաշարժի վիդեո դնել, հանեցին»,- ասաց նա։

Մանուկյանի խոսքով՝ հանձնաժողովն ինքնին անհամաչափ պայմաններ է ստեղծել, որովհետև նախկինում բոլոր հարցաքննությունները եղել են փակ դռների հետևում, և իրենց հայտարարություններից ոչ մեկս տեղյակ չեն։

«Անդրանիկ Քոչարյանը շատ բան կարող է ասել, ես Օնիկ Գասպարյանի հայտարարություններին տեղյակ չեմ, որ ասեմ՝ ցուցմունքներն իրար հակասում են, թե՝ ոչ․ այ այստեղ է խաղը։ Պատերազմի ընթացքի մասին անհնար է ուղիղ եթերում նստել ու խոսել, որովհետև մենք գործ ունենք ռազմական բազմաթիվ գաղտնիքների հետ։

Նիկոլ Փաշինյանը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելո՞ւ են հարցաքննության, որ օբյեկտիվությունը հասկանանք։ Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետև ես արդեն 18 տարի գործ ունեմ սուտասան Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես «Հայկական ժամանակի» խմբագիր»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը