Արտաքին 3 տարի առաջ - 16:00 20-06-2023

Պուտինն Ուկրաինայում պատերազմ սկսեց իմ հեռանալուց հետո. Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ և ամուր հարաբերություններ ունի, չնայած այն բանին, որ վաղուց չի շփվել վերջինիս հետ։ Այս մասին Թրամփն ասել է ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Պուտինի հետ, ես նրա հետ վաղուց չեմ խոսել, բայց մենք շատ ամուր հարաբերություններ ունենք»,- ասել է Թրամփը։ Նա միևնույն ժամանակ պնդել է, որ Պուտինի հետ իր շփումները մի քանի տարով հետաձգել են ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը։

Թրամփը վստահ է, որ եթե ինքը պահպաներ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը, ապա Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն չէր սկսի Ուկրաինայում։ «Նա (Պուտինը-խմբ) դա չէր անի, եթե ես լինեի: Նա դա արեց իմ հեռանալուց հետո»,- նշել է նա:

ԱՄՆ նախկին առաջնորդը հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ուկրաինական հակամարտության շուրջ համաձայնության կարող է հասնել 24 ժամում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ