Մամուլ 3 տարի առաջ - 08:50 20-06-2023

ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերեւս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը։ Նախատեսվում է հուլիսին 3-4 արտահերթ նիստ անցկացնել, թիմի աշխատանքային ռիթմը վերականգնելու եւ «մարտունակությունը» վերականգնելու համար` մինչեւ օգոստոս, իսկ օգոստոսից արդեն կսկսվի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին առաջնորդը հրահանգել է բոլորին` անխտիր մասնակցել եւ ամեն ինչ անել հաղթելու համար։

Որպես կանոն, նստաշրջանի ավարտից հետո օրենսդիրներն արտահերթով սղղացնում են «տունը մնացած» կամ խնդրահարույց նախագծերը: Այս տարին եւս բացառություն չէ՝ այն տարբերությամբ, որ դրանց ընդունումը ոչ թե հունիսին, այլ հուլիսին կկայանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի