Ներքին 3 տարի առաջ - 21:36 19-06-2023

Սուրեն Պապիկյանն այցելել է Միսաք Մանուշյանի հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելեց Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ 1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ Ֆոր Մոն-Վալերիան ամրոցում են մահապատժի ենթարկվել 37-ամյա Մանուշյանը և նրա խմբի անդամները։

Ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի և Ֆրանսիայի ազատագրության համար զոհված այլ հայազգի հերոսների` ՀՀ պաշտպանության նախարարը ծաղիկներ խոնարհեց «Մարտնչող Ֆրանսիա» հուշակոթողի առջև, այնուհետև շրջայց կատարեց հուշահամալիրի տարածքում։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ելիսեյան պալատը պաշտոնապես ազդարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատմական որոշման մասին՝ Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի աճյունն առաջիկայում Ֆրանսիայի պանթեոն տեղափոխելու

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին