Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:14 17-06-2023

Եթե Գայանեն որոշել է, որ չի բողոքարկելու, որևէ մեկը իրավունք ունի՞ խառնվել. զոհվածի հայր

«Ինձ թվում է` ոչ, այն տղան էլ ասաց, որ իրենք բողոքարկման կարիք չունեն»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայր «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահը՝ Վահիդ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղեկություն ունե՞ք՝ Գայանե Հակոբյանը մտադրություն ունի ավելի բարձր ատյաններում դատավճիռը բողոքարկելու։

Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը 4 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել։ «Մենք էլ ինչ բողոքարկենք, այսօր ինքը ազատության մեջ է, երևի չեն բողոքարկի»,- ասաց Հակոբյանը։

Դիտարկմանը, որ մեղադրանքը տարբեր իրավաբանների կարծիքով անհիմն է և պայմանավորված է նրանով, որ վարչապետի ընտանիքը դատարանի նկատմամբ ճնշում է գործադրել՝ Հակոբյանը արձագանքեց. «Եթե ինքը որոշել է, որ չի բողոքարկելու, որևէ մեկը իրավունք ունի՞ իր անձնական կյանքի մեջ մտնելու, ես այդքանը կարող եմ ասել, անձամբ ես այդ իրավունքը ինձ չէի վերապահում և չեմ էլ կարող ասել, որ ես լինեի իր տեղը, ինչպես կվարվեի, դրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չեմ կարող միանշանակ տալ»։

Հիշեցնենք, որ երկու անգամ Գայանե Հակոբյանն իր փաստաբանական թիմերից հրաժարվել է և պահանջել է հանրային պաշտպան, ապա ընդունել է մեղքը, զղջացել է և խնդրել է արագացված դատավարություն իրականացնել: Հիմա չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ