Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:04 18-05-2023

Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել․ սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը

Տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Քիչ առաջ դուրս եկա ՁՊՎ-ից, ուր երեկ 05:00-ից Էրէբունի հիվանդանոցից տեղափոխել են տիկին Գայանեին։

Հայտնեմ, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։

Տիկին Գայանեն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Աշոտին առեւանգելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում մեքենայի ընթացքի ժամանակ կարգելափակեր դռները եւ միայնակ չէր լինի։

Աշոտի հետ հանգիստ խոսել են, եւ իր համար անսպասելի զրույցի կեսից Աշոտը իրեն նետել է մեքենայից, անգամ չի առաջարկել կանգնեցնել մեքենայի ընթացքը։ Չնայած այս ամենին, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում է եղել եւ առերեսման ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։

Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…»։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերզմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, գիշերը Ոստիկանության Շենգավիթի բաժնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ այսօր նախատեսվում է Գայանե Մարտիրոսյանի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան