Ներքին 3 տարի առաջ - 15:16 17-06-2023

Լուրջ կասկածներ կան, որ Shell-ը նավթապրոդուկտները բերելու է Ադրբեջանից

Բրիտանահոլանդական նավթագազային «Shell» միջազգային ընկերությունն այս տարվանից մուտք է գործում հայկական շուկա։ Ավելի վաղ Քերոբյանը հայտարարել էր, որ աշխարհի խոշոր նավթագազային ընկերություններից մեկի հետ բանակցություններ են ընթանում։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով նոր խաղացողի մուտքով պայմանավորված բենզինի շուկայում գնանկումներից, ասաց, որ էական որևէ փոփոխություն չի լինի։

«Առհասարակ պարզ է, որ ավելի շատ մրցակցությունը բերում է գնի նվազման, բայց սա այն շուկան չէ, որտեղ արտադրողներն են մրցում, սա այն շուկան է, որտեղ ներմուծողներն են մրցում, այնպես որ էական գների նվազում չի լինելու, մանավանդ որ օլիգոպոլ շուկա է, և «Shell»-ը մեծ խաղացող է, նորից նույն խաղի կանոններով է խաղալու, այսպիսով, այո՛, սկզբից երևի դեմպինգ կանի, բայց հետագայում երևի գները նույնիսկ կաճեն»։

Տնտեսագետը նկատեց, որ մենք այստեղ այլ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնենք. ««Shell»-ն ունի մասնաբաժին Ադրբեջանում, որտեղի՞ց է «Shell» նավթապրոդուկտները բերելու․ Ադրբեջանի՞ց․ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այո, և սա, կարծում եմ, որ շատ ավելի վտանգավոր է և կարևոր, քան թե մի քանի դրամով փոփոխությունը»։

Միքայելյանը շեշտեց, որ «Shell»-ի մուտքում մեր՝ տեղական, շուկա որևէ դրական բան չի տեսնում։

«Սա այն շուկան է, որտեղ ավելացված արժեք է գեներացվում, այդ ավելացված արժեքը, եթե տարվի արտասահման, դրա մեջ ինչ լավ բան կա, մենք մեր շուկա բերում ենք խոշոր խաղացողի, որպեսզի ներքին խաղացողները տուժեն»,- ասաց Միքայելյանը։

Նա նկատեց, որ սա մեր իշխանությունների սովորական դարձած գործելաոճն է. «Ցանկացած գնով Հայաստանում տեղական գործոնները նվազեցնել և գլոբալիզացնել Հայաստանը բոլոր հոսքերի, առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի համար, բայց ամեն դեպքում ես սրա մեջ որևէ դրական բան չեմ նկատում։ Դրական բանն այն է, որ ներքին արտադրողական ուժերը զարգանան, բայց դրա դրսևորումը մենք չենք տեսնում, իսկ թե դրա արդյունքում մի փոքր նվազելու է բենզինի գինը, իսկապես էական չի»,- եզրափակեց Միքայելյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»