Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 22:41 15-06-2023

Հայ առաջին հնչյունային ֆիլմը․ «Պեպո»

Հնչյունային կինոն 1930-ական թթ․ սկզբներին նոր-նոր հարթում էր իր ճամփան, մինչդեռ համր կինոն դժվարությամբ էր զիջում իր դիրքերը։ Կային մարդիկ, որոնք համոզված էին, որ կինոն պիտի համր մնա, և եթե խոսի, կփլվի, կաղավաղվի գեղագիտական հիմքը։

Համո Բեկնազարյանը կենտրոնացրել էր իր ողջ ուժերը և ի հեճուկս պահպանողական հայացք ունեցողների՝ ամեն ինչ անում էր հնչյունային ֆիլմ ունենալու համար։

Այն իրագործելու գաղափարին լծվել էին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, նկարիչներ Արուտչյանը և Սաֆարյանը, բանաստեղծ Եղիշե Չարենցը, թատերական ռեժիսոր Արմեն Գուլակյանը, դերասաններ Հրաչյա Ներսիսյանը, Շուշանը, Ավետ Ավետիսյանը, Համբարձում Խաչանյանը, Դավիթ Մալյանը և ուրիշներ։



Նպատակ ունենալով հայ գրականության այդ հիանալի երկը ծանոթացնել այլազգիներին՝ որոշվեց «Պեպոն» նկարահանել հայերեն և ռուսերեն։ Ֆիլմի ստեղծագործական թիմը հաջողության հասավ։ «Պեպո» հնչյունային ֆիլմը նկարահանվեց Թիֆլիսում, ուր և ծավալվում էին Սունդուկյանի պիեսի գործողությունները։

Թե՛ բեմադրիչը՝ Համո Բեկնազարյանը և թե Պեպոյի դերակատար Հրաչյա Ներսիսյանը Պեպոյի կերպարում արտահայտել են ճշմարիտ ժողովրդական բնավորություն և մտածողություն, ներդաշնակ էին Պեպոյի հոգեբանությանն ու մտածողությանը չարեցյան երկի տողերը․ «Վա՜յ էն մարդուն, որ աշխարհում խալխի դատած հացն է ուտում»։

Արամ Խաչատրյանն առաջին անգամ էր կինոերաժշտութւոն գրում, բայց Համո Բեկնազարյանի բնութագրամամբ՝ Խաչատրյանի ստեղծած երաժշտությունն այնքան հարազատ էր ժողովրդական արվեստին, որ կարծես անգամ նրանցից ավելի հարուստ էր։

1935 թ․ հենց այս օրն է ցուցադրվել հայ իրականության մեջ առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն», որի հաջողությունը անկրկնելի է հայ ֆիլմարվեստի պատմության մեջ։

Ամենից շատ դիտված

18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին