Մշակույթ 3 տարի առաջ - 21:08 15-06-2023

Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է․ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

«Մեր բոլոր դասականներից Քոչարը տարբերվում էր իր էությամբ, խառնվածքով, բնավորությամբ․ նա նման էր իտալական վերածնության ժամանակների նկարիչներին, արձանագործներին, որոնք բանիմաց էին և ամենասովորական պատվերից արվեստի գլուխգործոց էին ստեղծում»,- այսպիսի գնահատական է տվել Էդուարդ Իսաբեկյանը քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարին։

Այսօր Քոչարի ծննդյան օրն է։



Քոչարն ասում էր․ «Ամենադժվարը «ուրիշի աչքով» սեփական գործին նայելն է․ եթե կարողանաս մոռանալ, որ քո արածն է, կտեսնես նոր անելիքներ․․․»։

Քոչարը բարյացկամ վերաբերմունք ուներ երիտասարդ նկարիչների նկատմամբ։ Մի առիթով ասել է, որ պետք է նկարիչներին պատ տալ, որպեսզի մեզանում ստեղծվի որմնանկարչություն, բայց Երևանում պատ չճարվեց։ Այդպես էլ մենք չունեցանք որմնանկարչություն։

Սուր, ազդեցիկ խոսք ուներ Քոչարը։ Իսաբեկյանը պատմում է, որ մի անգամ Նկարիչների միության ժողովի ժամանակ, խոսելով մեր արվեստում առկա «վայ» քննադատության մասին, մի զվարճալի պատմություն է պատմել․



-Մի չոբան, երկար մահակը ուսին, մտնում է բրուտի խանութ և մահակն ուսին էլ շրջում է խանութում։ Ամեն անգամ շրջվելիս մի ամբողջ շարք ջարդուփշուր էր անում։ Չգտնելով իր ուզածը՝ հարցնում է խանութի տիրոջը․

- Մածնի աման ունե՞ս․․․

Խեղճ բրուտը գունատված պատասխանում է․

-Եթե մի անգամ էլ շուռ գաս, ոչինչ չի մնա ծախելու․․․

Առհասարակ, Քոչարը շատ էր կարևորում քննադատության դերը, բայց կարծում էր, որ արվեստին ճշմարիտ գնահատական տվողը ժամանակն է։ Համոզված էր, որ ժամանակն ամեն ինչ տեղը կգցի, և իսկական, բյուրեղացած արվեստն իր իսկական գնահատանքին կարժանանա։ Ասում էր․ «Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է»։



Առանձնահատուկ վերաբերմունք ուներ իր «Սասունցի Դավիթ» արձանի նկատմամբ։ Այն իր համար անգերազանցելի գանձ էր։ Խոսելով իր գլուխգործոցի մասին՝ ասել է․ «Այն, ինչ տեսաք արվեստանոցում, ես ինքս եմ անում: Իսկ սա Կեսարի համար է: Սակայն Կեսարին ես վճարում եմ մաքուր ոսկով»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը