Ներքին 3 տարի առաջ - 18:45 15-06-2023

Փրկարար ծառայությունում հյուրընկալել են «Բժիշկներ առանց սահմանների» միության ներկայացուցիչներին

Այսօր՝ հունիսի 15-ին, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը հյուրընկալեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին։

ՓԾ տնօրենի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորեց կազմակերպության կողմից Հայաստանում իրականացրած ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես շեշտադրելով բժշկական և հոգեբանական ուղղությունները:

Հյուրերն այցելեցին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Բժշկական ապահովման վարչություն և Հոգեբանական աջակցության բաժին, ծանոթացան ստորաբաժանումների կառուցվածքին, գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու նրանց կողմից իրականացվող գործառույթներին:

«Սա շատ լավ առիթ է կարիքների գնահատման համար, քանի որ մենք մինչև տարեվերջ Ժնևում գտնվող մեր գլխամասին պետք է ներկայացնենք իրականացվելիք ծրագրերի փաթեթը, որում կներառվեն նաև կոնկրետ առաջարկություններ և առկա խնդիրները»,- իր հերթին նշեց միության հայաստանյան առաքելության տնօրեն, բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը:

Հանդիպման ավարտին ՓԾ տնօրենի տեղակալը շնորհակալություն հայտնեց հյուրերին, հույս հայտնլով, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում ավելի կընդլայնվի: Հյուրերն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված են ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը