Հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժոլթ Նեմեթի հետ։
Կողմերն անդրադարձան Հայաստանի և Հունգարիայի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններին և այս համատեքստում խորհրդարանական բարեկամության խմբերի և բազմակողմ հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև առավել ակտիվ շփումների հաստատմանը։