Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:22 14-06-2023

Թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքում ա մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը. Մամիջանյանը՝ ՔՊ-ին

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացրեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ում հարց տվեց նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Պարոն Մամիջանյան, երբ դուք պարոն Թունյանին ասացիք, որ ձեզ չի հետաքրքրում, թե ՔՊ խմբակցությունն ինչպես կքվեարկի, ու դուք գիտեք, որ թեկնածուն կընտրվի, եթե ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի, հետևաբար հարց՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի, թե՞ ոչ, որովհետև ձեր ասածից բխում է, որ դա ձեզ չի հետաքրքրում»։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը և այդ ինստիտուտին կլինի օգուտ, եթե Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում։ «Իսկ ինձ վերաբերում է հարցին, թե ինձ ձեր քվեարկությունը հետաքրքրում է, չի հետաքրքրում, ես մինչև այսօր խոսքի ու գործի շեղում երբեք չեմ առաջացրել, և եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ՝ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում։ Իրոք, ձեզանից որևէ մեկն ակնկալիք ունի, որ ես պետք է գամ ու խնդրեմ, որ քվեարկե՞ք մեր թեկնածուի օգտին։ Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,- ասաց Մամիջանյանը։

Ռուբեն Ռուբինյանը փորձեց հստակ հասկանալ՝ իրենց հետաքրքրո՞ւմ է՝ կընտրվի իրենց թեկնածուն, թե՞ ոչ։ «Ես գիտեի, որ Ազգային ժողով եմ գալիս զեկուցելու, ոչ թե դպրոցական հանդեսի․․․»,- արձագանքեց Մամիջանյանը և ընդգծեց․ «Նորից կրկնեմ՝ ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի՝ հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետև վստահ եմ, որ իր փորձը կկարողանա ներդնել՝ իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար։ Բայց թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է