Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:51 12-06-2023

Կախովկայի ջրամբարը կորցրել է ջրի ավելի քան 72%-ը

Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը շարունակում է իջնել, ջրամբարը կորցրել է ջրի ավելի քան 72%-ը: Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարարությունը, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ հունիսի 11-ի երեկոյան Նիկոպոլի տարածքում գտնվող ջրամբարում ջրի մակարդակը կազմել է մոտ 9,04 մ, սակայն ներկայում, ըստ Ուկրհիդրոմետ կենտրոնի տվյալների, Նիկոպոլի ջրամբարում ջրի մակարդակն այլևս հնարավոր չէ չափել։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի գիշերը Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը պայթյունի հետևանքով փլուզվել է, ինչը Խերսոնի մարզում տարածքների լայնածավալ հեղեղումներ է առաջացրել և զգալի բնապահպանական, տնտեսական և հումանիտար վնասներ պատճառել Ուկրաինային։

Մոսկվան ու Կիևը կատարվածի համար իրար են մեղադրում: