Ուղիղ եթեր
Այս իշխանությունները մայր կալանավորող կերպար են․ Վարդան Ղուկասյան
copy image url

Այս իշխանությունները մայր կալանավորող կերպար են․ Վարդան Ղուկասյան

Ներքին 1 տարի առաջ - 20:27 09-06-2023
«Արտակ Գալստյանի կինը՝ Վեներա Գալստյանը, երկու ամսով կալանավորվել է։ 30 տարվա տնային տնտեսուհին մեղադրվում է փողորի լվացման և թմրանյութերի շրջանառության մեջ»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ կնոջ կալանավորումը կապ ունի նրանց որդու՝ Հայկ Գալստյանի կալանավորման հետ։

Նշենք, որ նա կալանավորված է և գտնվում է Վրաստանում։

«Որդուն նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում, և Վրաստանից Ռուսաստան սահմանակետում վերջինիս բռնել էին։ Ձերբակալելուց հետո վերադարձրել էին Թիֆլիս՝ չնայած նրան, որ ՀՀ-ի իշխանությունները պահանջել էին նրան, սակայն Վրաստանի կողմը մերժել է․ իմանալով, որ նրա հորն այստեղ կալանավորել և խոշտանգել են, հրաժարվել են Հայկին հանձնել։ Նրա հետախուզման մեջ գրված է, որ նա ունի 3 միլիոն դոլար, բայց սահմանն անցնելուց 4-5 հազար դոլարանոց մեքենայով է եղել, անգամ դատավորն է զարմացել։ Այդ դեպքում թանկանոց մեքենայով կլիներ, կամ բիզնես կլասով ման կգար։ Այդ պատճառով էլ նրանք թերահավատորեն են այդ հետախուզմանը»։

Ղուկասյանի խոսքով՝ Գալստյանի որդուն շուտով բաց կթողնեն, և իշխանությունները, դա իմանալով, ցանկացել են ճնշում գործադրել Արտակ Գալստյանի վրա և կալանավորել են նրա կնոջը․ «Հիմա տղան, որ դուրս գա, իմանա՝ մայրը կալանավորված է, կգա, կհանձնվի, այս տարբերակն են ընտրել, որ մորը պատանդ պահեն, որ հանձնվի։ Ես 16 տարի եղել եմ հանակարգում, ում հետ խոսում եմ, ասում եմ՝ լսե՞լ եք նման դեպք, որ մի ամբողջ ընտանիք կալանավորեն, միաձայն ասում են՝ ոչ։ Բռնել են՝ մարդ, կնիկ, երեխա, ու համոզված եմ, որ տանը տատիկ-պապիկ էլ լիներ՝ նրանց հետևից էլ էին գնալու»։

Անդրադառնալով օրեր առաջ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության միջոցով Պանամա-Իտալիա-Վրաստան երթուղով Հայաստան ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի դեպքին, որն ըստ տարածված տեղեկությունների, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունն է, Ղուկասյանն ասաց, որ այդ ամենից հետո Պողոսյանի ընտանիքին ոչինչ չեն արել, իսկ Գալստյանի ամբողջ ընտանիքը կալանավորված է։

Հարցին՝ գուցե այս տարբերակով փորձում են իրեն լռեցնել, Ղուկասյանն ասաց, որ հնարավոր է՝ այո՛, բայց մասնակիորեն․ «Ես ավելի շատ կապում են նրա հետ, որ Արտակ Գալստյանին փորձում են ինչ-որ բան ստորագրել տալ և դրանով ծաղրել և կազմաքանդել «Հանրային Ձայնը», որ ասեն՝ տեսեք, ձեր նախագահը հանցագործ է։ Այս ամենը նաև կապ ունի քաղաքապետի ընտրությունների հետ։ Եթե մարդկանց, ընտանիքներով կալանավորելով, ուզում են ինձ լռեցնել կամ ինձ հետ գալ համագործակցության դաշտ, դա հնարավոր չէ»։

Ղուկասյանը, խոսելով Արտակ Գալստյանի որդու վրա ցուցմունք տվող տղայի մասին, ասաց, որ նրան ստիպել են գրել, որ Գալստյանի որդին խառնված է եղել ինչ-որ սև գործերի մեջ, սակայն նա մերժել է․ «Կալանավորել են այդ տղայի մորը, ասել են՝ գրի, քո մորը կթողենք, այս տղան գրել ա Գալստյանի որդու դեմ՝ հույս ունենալով, որ մորը կթողեն, և մինչ օրս չեն թողել։ Ընկել են մերերի հետևից։ Այս իշխանությունները մայր կալանավորող կերպար են։

Օգտվելով ձեր կուլտուրական լսարանից՝ մեր քաղաքական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, ովքեր համեստորեն լռում են և չեն անդրադառնում Արտակ Գալստյանի դեպքին, ասեմ՝ շատ շուտով ձեր հերթն է գալու, և եթե ընկա ես, հաջորդը դուք եք։ Կա հրահանգ, որ 150 հոգու, մինչև ընտրությունների սկսվելը, պետք է կալանավորեն տարբեր ընդդիմադիր ճամբարներից։ Այս ինֆորմացիան իրենց ասում եմ, թող իմանան»,-եզրափակեց Ղուկասյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Բարև, «ՖԻՆՔԱ», ցտեսություն, վարկային պատմություն. Վիլեն Գաբրիելյանը «ճոճվում է» վարկերից
12:55 Սարիկ Մինասյանը  կնշանակվի Շիրակի մարզպե՞տ
21:15 Ժամը երեքից հետո Կրասարում կյանք չկա. տեսանյութ
12:33 Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ինձ ժամանակ է տվել՝ ապացուցելու, թե Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի ստորադասն է
20:30 Այն ի՞նչն է, ի՞նչը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, մեծացել է Բրազիլիայում, վախճանվել է ՀՀ-ում․ հարցեր՝ ՀՖՖ նախագահին
21:23 Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի, այդ ժամանակ ո՞ւմ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերը. Բեգլարյանը՝ ԱԳՆ-ին
22:34 Պետությունը էս խեղճ ժողովրդի գլխին ինչ ուզե, կխաղա. Կրասարի բնակիչ
18:20 Ռուբեն Վարդանյանը իր համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար. նրանք հացադուլ են սկսել
21:53 Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկում է սպառնում. BBC
22:00 Բնակարան, 7 մեքենա, 50 մլն ավանդ, 10․2 մլն կանխիկ, 4․6 մլն եկամուտ․ Վայքի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը