Ներքին 3 տարի առաջ - 23:22 08-06-2023

Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունումն սկսված է

ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման առցանց դիմումների ընդունման գործընթացը սկսված է։ Այս մասին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Հարգելի՛ հայրենակիցներ
Մեկնարկել է ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 12-ի N 346-Ն որոշմամբ սահմանված՝ ԱՀ շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ութերորդ միջոցառման շահառուների առցանց դիմումների գրանցման գործընթացը:

Միջոցառման շրջանակներում ԱՀ-ում փաստացի բնակվող անձանց կտրամադրվի 40.0 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն՝ բացառությամբ 2023թ. մայիսի 1-ի դրությամբ աշխատող անձանց և զինծառայողների:

Առցանց դիմում ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական կայքէջ՝ mss.nkr.am հասցեի միջոցով, ընտրել «Աջակցության միջոցառումների առցանց դիմումներ» պատուհանը՝ մուտք գործելով համապատասխան ծրագրային միջավայր և լրացնել պահանջվող տվյալները։

Դիմումը հնարավոր է մուտքագրել նաև mss-dimum.argov.am հասցեով։

Հիշեցնենք, որ կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստացող անձանց, բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով ամենամսյա դրամական օգնություն ստացող անձանց, ինչպես նաև ԱՀ շրջանների համայնքներում (բացառությամբ շրջկենտրոնների) փաստացի բնակվող անձանց միջոցառման շրջանակներում սահմանված միանվագ աջակցությունը կտրամադրվի առանց առցանց դիմում ներկայացնելու:

Վերոնշյալ սոցիալական խմբերին պատկանող անձինք, ինչպես նաև միջոցառման շահառու չհանդիսացող, այսինքն՝ աշխատող կամ զինծառայության մեջ գտնվող անձինք, կարող են առցանց եղանակով հայտագրել իրենց անչափահաս երեխաներին:

Մինչև առցանց դիմում հայտագրելը, հորդորում ենք նախօրոք ծանոթանալ վերոնշյալ ծրագրային միջավայրում տեղադրված՝ դիմումի լրացման ուղեցույցին:

Առցանց դիմում ներկայացնելու հնարավորություն չունեցող անձինք, ինչպես նաև այն անձինք, ում տվյալները բացակայում են համակարգում, կարող են ներկայանալ (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և ՀԾՀ-ով) նախարարության համապատասխան ստորաբաժանումներ՝ հետևյալ հասցեներով.

– ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54
– ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1
– ք. Մարտունի, Կ.Ավանեսյան 1
– ք. Ասկերան, Ն.Ստեփանյան 14
– ք. Մարտակերտ, Սախարովի 15»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու