Ուղիղ եթեր
Պապոյանի առաջարկած նախագծի պատճառով բնակարանների գինը կբարձրանա
copy image url

Պապոյանի առաջարկած նախագծի պատճառով բնակարանների գինը կբարձրանա

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:08 08-06-2023
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը վերջերս նոր նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է հետևյալը. բանկը, որից քաղաքացին առաջնային շուկայից հիպոթեքային վարկով բնակարան է գնում, բնակարանի գնման իրավունքի համար վճարած գումարն ամբողջությամբ չտրամադրի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցի, մնացած 75-ը վճարի, երբ բնակարանը կառուցվի և հանձնվի սեփականատիրոջը։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով առաջարկվող նախագծին, նկատեց .«Փաստացի ընթացիկ ֆինանսավորումը դադարեցվում է, իսկ շինարարական ծախսերը հենց այդ ժամանակ է կատարվում»,- ասաց տնտեսագետը և ավելացրեց, որ խնդիրներ միանշանակ կավելանան։

Այս ամենով պայմանավորված՝ տնտեսագետը երկու ռիսկ առանձնացրեց. «Առաջինն այն է, որ եթե այդ ընթացիկ ֆինանսավորումը սառեցվում է, այլ աղբյուրից միջոցներ ներգրավելու պարագայում լրացուցիչ ծախս է լինում և դա պետք է վճարի ի վերջո բնակարանի ապագա սեփականատերը, այսինքն՝ ի վերջո բնակարանների գների որոշակի աճ այստեղ լինելու է»։

Որպես երկրորդ պատճառ տնտեսագետը առանձնացրեց մենաշնորհացման վտանգը. «Ավելի կմենաշնորհացվի և այդ շինարարությունը կկենտրոնացվի խոշոր ֆինանսական հնարավորություն ունեցող կազմակերպությունների ձեռքը և այդ մրցակցությունը բնականաբար կնվազի, այսինքն՝ բոլոր շինարարություն իրականացնող կազմակերպությունները չեն, որ կկարողանան բազմաբնակարան շենք կառուցել ամբողջապես իրենց ֆինանսավորմամբ։

Մենաշնորհացման աստիճանը կբարձրանա, մրցակցությունը կթուլանա և սա ինքնին բերելու է շինարարության ոլորտում շահույթների կենտրոնացման և նաև որոշակիորեն բնակարանի գնաճի»։

Ավետիսյանը շեշտեց, որ կա ռիսկ, որ որոշակի շինարարական կազմակերպություններ չեն կարողանա նման պայմաններով աշխատել և այն խնդիրները, որոնք դրել են իրենց առջև և ցանկանում են այս նախագծով լուծել՝ չի լուծվելու։ «Դրված նպատակը և խնդիրը չի լուծվելու, բայց նոր խնդիրներ առաջանալու են»,- ասաց Ավետիսյանը։

Խոսելով նախկինում եղած խաբեություններից՝ Ավետիսյանը նշեց, որ ըստ էության նման խնդիրներ եղել են, դրանք բավականին մեծ հնչեղություն են ստացել, բայց նման խնդիրները եղել են ոչ թե մեխանիզմից, այլ ոչ ճիշտ կառավարումից։

«Եթե նման ռիսկեր կան, այդ ռիսկերը կարելի է կառավարել առանց նոր խնդիրներ առաջացնելու, օրինակ՝ փուլային վճարումներ կատարելու, այսինքն՝ ոչ թե միանգամից սկզբից վճարել կամ վերջից, այլ ըստ կատարողականի, ըստ կատարված աշխատանքի, մաս-մաս ֆինանսավորելը իրականում խնդիր կլուծեր և ըստ էության խնդիր չէր առաջացնի»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ այս առաջարկվող տարբերակով խնդիր չլուծելով խնդիր են առաջացնում։

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
13:32 Եթե կիրակի ընտրություն լիներ, ո՞ր ուժին կքվեարկեին քաղաքացիները․ ՔՊ-ի քվեարկողների թիվը պակասել է
14:41 2 տարեկան Տիգրանին որոնում են նաև ԱԹՍ-ներ կիրառելով
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
15:50 Էջմիածնի սրտում ձուկ եմ բռնում, պարոն Փաշինյան, արի՝ տամ, տար ու կեր․ քաղաքացին՝ վարչապետին
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
17:45 Մարզային հիվանդանոցները վերցնում են, որ ՔՊ-ին ձայներ բերեն․ ԱՆ որոշման հետքերով 
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
14:20 ԿԳՄՍՆ-ում չգիտեն, որ ԲՊՀ-ում դեկանի ԺՊ-ն ուսանողներին ստիպում է «սեղան գցել»