Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:53 08-06-2023

Վիզը ծռած անլեզու հայվան չլինելուն միայն մեկ այլընտրանք կա


Մի քանի օր առաջ ֆեյսբուքահայությունը ցնցվեց տեսանյութից, որում նիկոլական մենթը 16 տարեկան մատուցողի էր ծեծում, այսօր իմանում ենք, որ ինչ-որ նիկոլական Արագածոտնում երիտասարդի է դաժանաբար ծեծել, ընդ որում ժողովուրդն էլ մի լայվ է գտել, որտեղ էդ տականքը գլուխ ա գովում, թե ինչպես է մի ղարաբաղցի երեխու «չոլում թողել»։ Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նա նաև գրել է․


«Նիկոլապետության սովորական առօրյա է։ Եւ այս առօրյան կշարունակվի այնքան, քանի դեռ հավատում եք, որ Նիկոլը «ՀՀ վարչապետ է» ու «հա, դե մենք ի՞նչ կարող ենք անել ճարտարապետներով, բացի մեր գործը գլուխը կախ լավ անելուց»։

Այն, ինչի վերածվել է մեր երկիրը, տրամաբանական է. որովհետև եթե գլուխդ կախ ես, վզիդ դնելու են... Նիկոլն ա դնելու, ինչ-որ էշ կերած, էշ մեծացած քպ-ականներ, ադրբեջանցիներ, թուրքեր, ռուսներ, եվրոպացիներ... Ով հասնի, ով հասցնի, դնելու են։

Վիզը ծռած անլեզու հայվան չլինելուն միայն մեկ այլընտրանք կա. չլռել, գլուխն ուղղել ու չվախենալ ասել, որ Նիկոլը պետք է գնա։ Առանց վերապահումների, առանց «բայց»-երի և «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»-ների...»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում