Ուղիղ եթեր
Ինչու ԱՄՆ-ն չի տեսնում Փաշինյանի դիկտատորական հակումները
copy image url

Ինչու ԱՄՆ-ն չի տեսնում Փաշինյանի դիկտատորական հակումները

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:52 07-06-2023
Միջազգային Freedom House կազմակերպության նախագահ Մայք Աբրամովիցը իր թվիթերյան պաշտոնական էջում անդրադարձել է Հայաստան կատարած իր այցին և այդ շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպումներին։

Աբրամովիցը ժողովրդավարության հայկական երկրորդ ամենամյա համաժողովում Փաշինյանի և Խաչտուրյանի մասնակցությունը դրական ցուցիչ է որակել՝ Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու տեսանկյունից։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց՝ առաջին հայացքից, իսկապես, զարմանալի է հեղինակավոր իրավապաշտպան Freedom House-ի նախագահի կողմից գնահատված ձեռքբերումները՝ Հայաստանում մարդու իրավունքների «առաջընթացի» հետ կապված։

«Այս գնահատականն ունի մի քանի շերտեր։ Նախ, հավանաբար, պարոն Մայք Աբրամովիցն իրեն շոյված է զգացել, որ Freedom House-ի կազմակերպած համաժողովում ոչ միայն ներկա են եղել և ելույթներ ունեցել Հայաստանի վարչապետն ու նախագահը, այլև անհատապես իրեն ընդունել են և զրուցել։

Ամենայն հավանականությամբ, որևէ այլ երկրում պարոն Աբրամովիցը նման ընդունելության երբևէ չի արժանացել։

Երկրորդ, թերևս ամենակարևոր հանգամանքն այն է, որ Freedom House-ը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից, ուստի և այն չի կարող համարվել անկախ կազմակերպություն։ Այս համատեքստում, եթե դիտարկենք համաժողովում ԱՄՆ դեսպանի ելույթը, որտեղ Հայաստանը որակվեց որպես ժողովրդավարության վառ կետ տարածաշրջանում, ապա պարզ է դառնում Freedom House-ի նախագահի գնահատականը»։

Դիտարկմանը, թե, օրինակ՝ լրատվամիջոցների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումները տեսանելի՞ չեն, թե՞ դրանք տեսնելը նպատակահարմար չէ՝ Իշխանյանը պատասխանեց, որ եթե թվարկենք հատկապես վերջին հինգ տարիների ընթացքում ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների վիճակին վերաբերող խնդիրները, ապա այն հարցազրույցի ծավալին չի համապատասխանի։

«Ամեն դեպքում, առանց մանրամասների թվարկենք․ Սահմանադրական դատարանի հակասահմանադրական ձևով ջախջախում, Բարձրագույն Դատական Խորհրդի յուրացում և անկախ դատավորների լիազորությունների դադարեցում, տասնյակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ շինծու քրեական մեղադրանքների առաջադրում, խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության վայրագություններ, լրատվամիջոցների հանդեպ ճնշումները, տեղական ինքնակառավարման համակարգի քայքայումը և վերջապես համատարած կոռուպցիան։

Եվ հարց է առաջանում, մի՞թե այս ամենը չի նկատում Freedom House-ը։ Բացառվում է։ Հետևաբար, այս ամենը «չնկատելու» մեկ պատճառ գոյություն ունի, այն է՝ քաղաքական շահը։

Իսկ ԱՄՆ-ի քաղաքական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելն է՝ որպես առաջին քայլ Արցախն Ադրբեջանին նվիրելով, որն էլ հետևողականորեն անում է Հայաստանի վարչապետ կոչեցյալը»։

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը