Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:42 06-06-2023

9 տարեկանում ես թերթեր էի վաճառում՝ չիմանալով, որ հետո այդ թերթերը կգրեն իմ մասին․ Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

«Այս օրերին դժվար թե որևէ մեկին զարմացնես շքեղ կյանքով։ Հատկապես միլիարդատերերը։ Հարստությունը զարմացնում է նրանց, ովքեր ուրիշներին զարմացնելու ոչինչ չունեն»,- մի առիթով ասել է Քըրք Քըրքորյանը։

Քըրքորյանը առեղծվածային և նույնիսկ գաղտնապահ մարդ էր. նրան ճանաչող մարդկանց խոսքով՝ աշխարհահռչակ միլիարդատերը խուսափել է իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրությունից, ինչպես նաև սիրում էր ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ։ Հենց դրանով է նա տարբերվում մյուս հայտնի գործարարներից։

Այսօր ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը ծննդյան օրն է։



Նա եղել է International Hotel-ի՝ աշխարհի ամենամեծ հյուրանոցային համալիրի սեփականատերը, որի բացմանը ելույթ են ունեցել Բարբարա Սթրեյզանդը և Էլվիս Փրեսլին։ Փրեսլիի կատարումը հիանալի գովազդ էր։ Հենց Քըրքորյանն է համոզել Փրեսլիին ինը տարվա դադարից հետո վերադառնալ բեմ, իսկ հաջորդ յոթ տարիներին Էլվիսը տարեկան երկու ամիս ելույթ է ունեցել International Hotel-ում։

Քըրքորյանը նրանցից էր, ով լուռ Լաս Վեգասը դարձրեց մոլորակի ամենահայտնի վայրերից մեկը։ Փայլուն հյուրանոցներով և խաղատներով այս քաղաքի ժամանակակից տեսքը մեծապես Քըրքորյանի արժանիքն է, ուստի ստացել է «Լաս Վեգասի արքա» անունը։

«9 տարեկանում ես թերթեր էի վաճառում՝ չիմանալով, որ հետո այդ թերթերը կգրեն իմ մասին։ Դպրոց չեմ հաճախել, բայց փոքր տարիքից սկսել եմ բիզնեսով զբաղվել՝ առնելով ու վաճառելով․ երևի բախտս շատ է բերել։ Աղքատ ընտանիքում ծնվելն իմ ընտրությունը չէր, իմ ընտրությունը հարուստ լինելն էր, քանի որ Mercedes-ում տխուր լինելն ավելի լավ է, քան ավտոբուսում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Քըրքորյանը։



Քըրք Քըրքորյանը Հայաստանի Ազգային հերոս է։ Նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թ․ ի վեր միլիոնավոր դոլարներ է տրամադրել Հայաստանին։ Այդ միջոցներով ողջ հանրապետությունում վերանորոգվել է 34 մշակութային օբյեկտ, իսկ դժվարամատչելի լեռներում կառուցվել է Սևան-Դիլիջան ճանապարհային թունելը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար։ Ստացված միջոցների մի մասը փոխանցվել է հայ գիտնականների դրամաշնորհներին։ Նույն առատաձեռնությամբ նա հսկայական գումարներ է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հիմնադրամին՝ կիսելով և աջակցելով արցախցիների՝ անկախության համար պայքարին։ Նա մեծ գումարներ է տրամադրել նաև Սպիտակի երկրաշարժի աղետի գոտու բնակարանաշինության համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի