Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:21 06-06-2023

Փաշինյանին ի վիճակի չեմ լսել, նրա ձայնը ասոցացվում է չարիքի, պատերազմի, արյան հետ․ Տիգրանաշենի բնակիչ

«Տիգրանաշենը Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ինձ մոտ միայն տհաճություն և բարկություն է առաջացրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի բնակիչ Մարիամ Ասատրյանը։

«Ես չեմ կարողանում նրա այդ հայտարարություններն անգամ լսել, ուր մնաց, թե դրանք ընդունեմ։ Տիգրանաշենը միշտ էլ մերն է եղել, մենք 1991 թվականից որպես փախստական վերաբնակեցվել ենք Տիգրանաշենում, 30 տարուց ավելի է՝ այստեղ ենք ապրում․ սա մեր հողն է։

Տիգրանաշենը մեր հողի մեջ է՝ մայր երակի վրա, ուղղակի անհասկանալի, անընդունելի է նման բանը։ Մենք չենք ընդունում, չենք էլ հավատում, որ նման բան կիրականացնեն։ Մի ամբողջ կյանք ենք այստեղ անցկացրել, հիմա այս ամենը պետք է տա օտարի՞ն»,- ասաց տիկին Մարիամը։

Տիգրանաշենի բնակիչը նաև դժգոհեց այսօրվա ընդդիմությունից․ «Այսօր ընդդիմություն չկա, Փաշինյանի ձեռքը բռնող չկա, նա ինչ ուզում, անում է ու դեռ շարունակում է անել։ Անհասկանալի բան է կատարվում, որը դեռ ամբողջությամբ չենք կարողանում ըմբռնել»։

Եթե հնարավորություն ունենայիք հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ կասեիք նրան․ հարցրինք, Մարիամ Ասատրյանին։

«Ես ի վիճակի չեմ անգամ նրա ձայնը լսել, ուր մնաց հանդիպել։ Նրա ձայնն ինձ վրա բացասական է անդադառնում, նրա ձայնը ասոցացվում է չարիքի, պատերազմի, արյան հետ։ Նրա կառավարման տարիներին մենք միայն կորցրինք ու տուժեցինք, նա հայի ինքնասիրությունը վնասեց, արժանապատվությունն ուղղակի ցեխի մեջ ընկավ։ Ապագա էր խոստանում։ Ես երբեք չեմ հավատացել իր ասածներին, կողքիններիս էլ զգուշացնում էի, բայց բոլորը ոգևորված էին․․․ Ես ի սկզբանե հասկացել եմ, որ իր խոսքերին հավատալ չի կարելի, ես իրեն չեմ հավատացել»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան