Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:20 06-06-2023

Ինձ չեն ասել՝ տուժողն ով է, ես պիտի ենթադրեմ դա․ Գևորգ Էմին-Տերյան

Որևէ իրավական հիմք չկա, ուղղակի պրոցես է ընթանում։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված մուլլի ասուլիսում ասաց Գևորգ Էմին-Տերյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ո՞րն է մեղադրանքի իրավական հիմքը։

«Սա տեղի է ունեցել մի պարզ պատճառով․ նախ եղել է իմ նկատմամբ վաղուց որոշված ինչ-որ բան, հետո ինչ-որ մեկը կառավարության շենքի պատուհանից նայել է տոնածառին, կարդացել է իմ գրառումը և պատկերացրել է, թե ինչպես է այդ տոնածառը վառվում, զանգել է ոստիկանապետին, ասել՝ գնացեք, բերման ենթարկեք

Ես ենթադրումեմ, որ սա Արայիկ Հարությունյանի հրահանգն է, ես ենթադրում եմ, որ այս հոդվածն իրենք վաղուց են քննարկած եղել և տոնածառի դեպքով են կիրառել։ Երբ իմացա, որ գործ է հարուցվել, ես մտածում էի՝ պետական գույքիոչնչացում, կամ ահաբեկչություն, ինչ-որայսպիսիբան պիտի լինի, բայց որ անձի, անձանց խմբի նկատմամբ բռնության կոչ, երբ որ այդտեղ անձ չկա, անհասկանալի է»։

Էմին-Տերյանը ևս մեկ բան ընդգծեց․ երբ քրեական գործեն հարուցում, մեղադրյալին պետք է ասեն՝ տուժողն ով է․ «Բայց ինձ չեն ասել՝ տուժողն ով է, ես պիտի ենթադրեմ դա։ Այսինքն այնքան հասկանալի է, որ չեն ասում։ Եթե այդքան հասկանալի է, ուրեմն դա Նիկոլ Փաշինյանն է, կամ Արայիկ Հարությունյանը, ես այդպես եմ հասկանում»։

Լրագրողի դիտարկմանը՝ ավելի շատ ԵՊՀ-ի գործիմասո՞վ է այս ամեն ինչն արվում, թե՞ խմբագրական գործունեության, Էմին-Տերյանն ասաց․ «Ես կարծումեմ և՛, և՛, որովհետև բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ իրենք շատ ծանր են տարել իմ գոյությունը»։

Փաստաբան Վաչե Սիմոնյանն էլ հավելեց, որ հոդվածը վատը չէ, ամբողջ խնդիրը կիրառելիությունն է․ «Եթե մենք ծանոթանում ենք Գևորգ Էմին-Տերյանի գործունեությանը, կարծիքն այն է, որ ինքն ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում, ինքը սուր հումորներ է անում իշխանությունների նկատմամբ։ Դա կարող է ինչ-որ չափով խոցելի լինի իշխանության նկատմամբ։ Եթե դու հանրային իշխանության կրող ես, պետք է ավելի հանդուրժող լինես այդ դրսևորումներին։

Նմանատիպ հետապնդումները, նմանատիպ օրենքի մեկնաբանությունները հանրային կերպարների նկատմամբ մեզ տանում է այն մտքին, որ դա պայմանավորված է նրա անձով՝ նրան լռեցնելու համար»։

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ իրենց տրամադրությամբ չեն շարժվել և, օրինակ, չեն պահանջել հարցաքննել տոնածառին, գուցե չի բողոքում, ի պատասխան փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ գուցե այս 6 ամսվա ընթացքում տոնածառին խոսել են սովորեցնում։ «Բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում են՝ ուղտն իրենց դռանը չի չոքելու, սխալվում են, չոքելու է, իրենց 16-ամյա երեխային են աշխատավարում ծեծելու, վրաերթի են ենթարկելու ու այդ բոլորը մնալու է անպատիժ, որովհետև ծառայությունը չի կարող լինել միակողմանի։ Եթե իրավապահ մարմինները ծառայություն են մատուցում քաղաքական իշխանութուններին իրենց քաղաքական օրակարգը սպասարկելու համար, ծառայության դիմաց վճարը պետք է լինի այն, որ իշխանություններն էլ իրենց աջակցեն հարկ եղած ժամանակ։ Ու եթե մարդկանց թվում է՝ եթե իրենք քաղաքականացված չեն, ու մի օր այս անարդարությունն իրենց դուռը չի թակելու»։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում