Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 23:51 03-06-2023

Երևանյան գինոտ օրերը

Երևանյան ամենասպասված և սիրված գինու փառատոնը յուրաքանչյուր տարի մեկտեղում է լավագույն հայկական գինիներն ու երաժշտությունը։ Փառատոնը հնարավորություն է տալիս տարբեր գինեգործների ներկայացնել իրենց արտադրանքը։ Այն անցկացվում է Մոսկովյան֊Սարյան֊Թումանյան փողոցների խաչմերուկում։

Oragir.News-ի հետ զրույցում գինեգործ Գագիկ Աղաբաբյանն ասաց, որ փառատոնը առաջին հերթին տալիս է հասարակության հետ շփման հնարավորություն, իսկ ինչ վերաբերում է գինու ընտրությանը, ասում է. «Ճիշտ գինի ընտրելը բավականին բարդ հարց է։ Ձեզ կատակով կասեմ, մեզ մոտ գինի խմողները ասում են՝ լավ ու վատ գինի չկա, կա՝ շատ ու քիչ»։

Նշենք, որ գինու փառատոնին կարող եք մասնակցել մինչև հունիսի 4-ը, ժամը 16։00-ից մինչև 22։30-ը։

«Երևանի գինու օրերը լավ հնարավորություն է Հայաստան եկած զբոսաշրջիկներին ծանոթացնելու հայկական գինիների, արտադրողների հետ։ Սա նաև լավ հնարավորություն է փոքր արտադրողներին ներկայանալ սպառողին։



Չնայած փառատոնը կրում է Գինու օրեր անվանումը, կարծում եմ, որ այդ օրերին ավելի շատ կսազեր Գաստրո֊Գինու օրեր անվանումը, քանի որ բացի գինուց տարեցտարի ավելանում են նաև ուտելիքի տաղավարները»,- մեզ հետ զրույցում ասաց գինեգետ Մագա Թերզյանը։

Մանրամասն դիտեք տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան