Ուղիղ եթեր
Դիլիջանի «քրեականի» պետի կալանավորումն այլևս իմաստ չուներ. տուժողի փաստաբան
copy image url

Դիլիջանի «քրեականի» պետի կալանավորումն այլևս իմաստ չուներ. տուժողի փաստաբան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 20:09 03-06-2023
Ես՝ որպես տուժողի ներկայացուցվիչ, մտածում եմ, որ այդ անձը չպետք է կալանավորվեր, դատարանը չպետք է հանրային ճնշման տակ որոշում կայացներ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկված 16-ամյա անչափահասի ներկայացուցիչ Սասուն Ռաֆայելյանն՝ անդրադառնալով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի 2 ամսով կալանավորմանը։

«Եթե մենք ուզում ենք դառնալ արդար երկիր, որտեղ օրենքն է իրականում գերակայում, ապա պետք է ասել, որ այդ մարդը օրենքի տեսանկյունից չպետք է կալանավորվեր։ Դա արդեն պատիժ է, ոչ թե կալանավորում, մինչդեռ կալանավորումը խափանման միջոց է, որպեսզի ապահովվի մեղադրյալի պատշաճ վարքագիծը, որ չխոչընդոտի քննությանը, փախուստի չդիմի, նոր արարք չկատարի։

Այս պարագայում, մի անգամ արդեն այս մարդու վերաբերյալ գործ է քննվել։ Թվում է՝ մենք պետք է հանգիստ լինենք, բայց այդպես չէ։ Դատախազն է կարճման որոշում կայացրել, քննիչը միջնորդել էր, դատախազը կարճել էր վարույթը։

Աբսուրդ է, նույն քննիչը մի դեպքում ասում է՝ զղջացել է, կարող ենք կարճել, մյուս դեպքում ասում է՝ մարդն այնքան վտանգավոր է, միակ տարբերակը նրան կալանավորելն է։

Եթե սկզբից կալանավորվեր՝ միգուցե իմաստ կունենար, օրինաչափ կլիներ, բայց, երբ գործը քննվում, ավարտվում է ու հետո հանրային ճնշման տակ կալանավորում են, շատ վատ նախադեպ է»։

Անդրադառնալով հովանավորչությանը, որի առնչությամբ իր կասկածներն էր հայտնել գործի կարճման առիթով, նա ընդգծեց, որ պետությունը պետք է գնա դրա բացահայտման հետևից։

«Ամեն դեպքում, կարծում եմ՝ բոլորն էլ՝ քննիչն էլ, դատախազն էլ աշխատում են»։

Նա ընդգծեց նաև, որ իր պաշտպանյալի նկատմամբ պետք է փորձաքննություն նշանակվի՝ հասկանալու, թե նա ինչ հոգեբանական ճնշման է ենթարկվել։

Ամենից շատ դիտված

13:22 Երկրաշարժ՝ Հայաստանում
13:58 Միքայել Սրբազանի գործով դատախազը մեկ տարում Կենտրոնում առանձնատան տեր է դարձել․ news.am
22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
13:10 Նիկոլ Փաշինյանն իր հոգին վաճառել է սատանային, չարի վերջը մոտ է. ակտիվիստ
13:41 Բագրատ և Միքայել Սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն՝ լսեն
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
13:01 Ամենայն Հայոց կաթողիկոսը Միքայել Սրբազանին ասել է՝ ինչպես կորոշես, այնպես էլ կլինի
13:20 Խախտե՞լ եք արդյոք կուսակրոնության ուխտը․ Փաշինյանը կրկին դիմել է Կաթողիկոսին
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին